Այլ Լուրեր

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ սահմանապահ Դովեղ գյուղում գործարկվել է ոռոգման ջրի համակարգ
11/07/2018 15:30
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ սահմանապահ Դովեղ գյուղում գործարկվել է ոռոգման ջրի համակարգ

Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով շուրջ 15կմ սահման ունի հարևան երկրի հետ: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած տարիներին ենթակառուցվածքերի սրված խնդիրը չի շրջանցել նաև այս բնակավայրում ապրողներին: Անտառից եկող ինքնահոս ոռոգման ջրով տարիներ առաջ սնուցել են սահմանի գրեթե փեշին գտնվող հողերը, սակայն ուղիղ գծով հրետակոծության տակ գտնվելու վտանգը պատճառ է դարձել բնակավայրի այդ հատվածում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցնելու համար:

Բնակիչների անվտանգությունն ապահովելու միակ լուծումը եղել է տնամերձ հողամասերը ոռոգելի դարձնելը, որի համար պահանջվող ֆինանսական միջոցների ապահովումը և ոռոգման նոր համակարգի ստեղծումը լուրջ խնդիր են եղել համայնքի համար: Սահմանին ապրող գյուղացիների խնդրով մտահոգ անհատների աջակցությամբ, 30 տարի հետո, խնդիրը լուծվել է: Ներդրվել է 19.5 միլիոն դրամ՝ բնակավայրի տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի կառուցման համար: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Դովեղ» հիմնադրամը:

Նոր համակարգով անտառից եկող ինքնահոս ջուրը, փակ եղանակով անհրաժեշտ ճնշում ապահովելու միջոցով, հասցվել է պոմպակայան: Այդ նպատակով կառուցվել է շուրջ 850մ ջրագիծ: Հաջորդ 3 փուլով ստեղծվել է տնամերձ հողամասերի ոռոգելի ներքին ցանցը, ինչի համար կառուցվել է շուրջ 5 կմ երկարությամբ ջրագիծ: Լուծվել է 2 խնդիր. գյուղացու համար ստեղծվել են գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ պայմաններում իրականացնելու և տնամերձ հողամասից օգուտ քաղելու հնարավորություններ: Կա ևս մեկ արդյունք. ստեղծվել է երկու աշխատատեղ՝ պոմպակայանում:

Ոռոգման նոր համակարգի բացմանը մասնակցել են ծրագրի ֆինանսական կողմն ապահովող անհատները, «Դովեղ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Նաիրի Սարգսյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը ու բնակիչներ:

«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ Դովեղում իրավիճակը փոխվել է. համայնքների զարգացումը կարևոր առաջնահերթություն համարող մարդկանց՝ Ռալֆ Յիրիկյանի, Ռոբերտ Նազարյանի, Սուրեն Սահակյանի, Վաչիկ Քոքոբելյանի և Ֆրեդ Նազարյանի ներդրման արդյունքում տարիների խնդիրը լուծվել է: Հատկապես սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքները կարևոր են մի քանի տեսանկյունից. գյուղացին հոգում է իր ապրուստի խնդիրը, չի լքում գյուղը և լուծվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս նրա անվտանգության հարցը»,-ասել է Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը:

Դովեղում իրականացված ծրագիրն արժևորվում է երկարաժամկետ արդյունքով:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88