Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՏՄՊՊՀ. 10 միլիոն դրամ տուգանք՝ կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար
20/07/2018 16:57
Կիսվել

ՏՄՊՊՀ. 10 միլիոն դրամ տուգանք՝ կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է  ներկայացրել «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը՝ հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնից, դիմումի հիման վրա, Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ «NEMIROFF» ապրանքային նշանը 2005 թվականին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է պետության կողմից: Բացի այդ, «NEMIROFF»-ը  ՀՀ-ում հանդիսանում է հանրահայտ ապրանքային նշան, և նշված անվանմամբ օղիները ճանաչում ունեն սպառողների շրջանում: Միաժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է նույն՝ «NEMIROFF» ապրանքային նշանով՝ «Український мед» անվանմամբ օղիներ: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է  նաև, որ «Ա և Գ» ընկերությունը չի ունեցել «NEMIROFF» ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն և վերջինիս կողմից այդ օղիների արտադրությունն ու իրացումը կարող են հասարակության շրջանում առաջացնել շփոթություն՝ իրական «NEMIROFF» օղիների նկատմամբ: Հարկ է նշել, որ գրանցված ապրանքային նշանների նմանակման կամ դրանք առանց սեփականատիրոջ թույլտվության օգտագործման դեպքերը մշտապես գտնվում են Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի գնահատականով, նմանատիպ դեպքերը մրցակցության տեսանկյունից խնդրահարույց են, քանի որ ընկերությունները մեծածավալ ծախսեր, ներդրումներ են  կատարում՝ իրենց ապրանքային նշանի ճանաչվածության բարձրացման և պաշտպանվածության նպատակով, իսկ   որոշ անբարեխիղճ ընկերություններ փորձում են օգտվել սպառողներին արդեն իսկ հայտնի ապրանքային նշանից՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային իրավիճակ:

«Ա և Գ» ընկերությունը նախկինում ևս նմանօրինակ խնդրով, սակայն  այլ անվանմամբ օղիների գծով հայտնվել է Հանձնաժողովի տեսադաշտում: Մասնավորապես, 2016 թվականի կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված երկու անվանման օղիների գծով անբարեխիղճ մրցակցության գործողության իրականացման համար Հանձնաժողովը ենթարկել է պատասխանատվության՝ յուրաքանչյուր օղու գծով 5 մլն դրամի չափով: Վերը նշվածը հաշվի առնելով, Հանձնաժողովը  «Ա և Գ» ընկերության գործողությունները որակել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և հաշվի առնելով ընկերության կողմից կատարված խախտման կրկնակիությունը՝ կիրառել է պատասխանատվության միջոց՝ կրկնակի՝ 10 մլն դրամի չափով և հանձնարարել սեղմ ժամկետներում վերացնել օրենքի խախտումները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52