Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Դավիթ Անանյանը՝ Դիլիջանի ուսկենտրոնի չարաշահումներում Գագիկ Խաչատրյանի առնչության մասին. Ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի
26/07/2018 19:26
Կիսվել

Դավիթ Անանյանը՝ Դիլիջանի ուսկենտրոնի չարաշահումներում Գագիկ Խաչատրյանի առնչության մասին. Ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի բացառում նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներգրավումը Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացներում տեղ գտած չարաշահումների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդուամենայնիվ ՊԵԿ նախագահը նկատեց, որ այդ մասին ինքը չէ, որ պետք է խոսի:

«Գագիկ Խաչատրյանը կարո՞ղ է այս գործում մասնակցություն ունենալ» հարցին ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց. «Կարող է ունենալ, բայց հիմա ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի: Քանի որ նրա օրոք է եղել (հեղ. – կենտրոնի շինարարությունը), հնարավոր է, որ նա (հեղ. – Գագիկ Խաչատրյանը) ևս ընդգրկվի այդ պրոցեսներում, բայց դա ես չպետք է որոշեմ, քննիչը պետք է որոշի»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, 2.3 միլիարդ դրամի գործարքների առնչությամբ այս պահին իրականացվում են քննչական գործողություններ: «Դատախազության կողմից ուսումնասիրության նյութերն ուղարկվել են մեր քննչական վարչություն: Խոսքը գնում է գնման ընթացակարգերի չպահպանման մասին»,- ավելացրեց պաշտոնյան:

Համաձայն ՊԵԿ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու և հիմնավորումներ ներկայացնելու,  շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանց փաստաթղթային ձևակերպման կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային և ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն, փոխարենը՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձնման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր՝ այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա  ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մի շարք այլ հանցավոր արարքների առերևույթ առկայության վերաբերյալ:

2018 թվականի հուլիսի 24-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի,  314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59