Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ 02/06/09
02/06/2009 17:01
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ 02/06/09

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ բանկի խորհուրդը հունիսի 2-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը» կանոնակարգ 8/02-ը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների  հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը, «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը, ինչպես նաև ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագիրը:

Փոփոխություններ կատարվեցին «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում և «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները,   դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում: Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում, «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում», «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» և «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում:
Խորհուրդը որոշեց գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրել «ԳՈՒԴԱՎԻ» ՍՊԸ-ին և «ՍՈՒՐԵՆ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին: Արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ տրամադրվեցին «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին, Ա/Ձ Տիգրան Սարգսյանի փոխանակման կետի թիվ 3 մասնաճյուղին և «ԱՐՎԻԷՄ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ին:

Ուժը կորցրած ճանաչվեց արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 432 լիցենզիան` իր դիմումի համաձայն: «Ա/Ձ Նունե Ավետիսյան» փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 717 լիցենզիան վերաձևակերպվեց:

«Խորհրդի որոշմամբ «ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ապահովագրական ՍՊԸ-ի դիմումի համաձայն վերաձևակերպվել է ընկերության ոչ կյանքի ապահովագրության լիցենզիան` «Դատական և արտադրական ծախսերի ապահովագրություն» դասը հանելով ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիայից:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01