Այլ Լուրեր

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 436.00+1.00 EUR SELL - 440.50+0.50
OIL:  BRENT - 86.93-7.64 WTI - 82.96-7.91
COMEX:  GOLD - 5229.70+2.71 SILVER - 88.44+5.25
COMEX:  PLATINUM - 2199.60+1.12
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 158.17+0.20 EUR/GBP - 1.1628+0.16
FOREX:  EUR/USD - 1.1628+0.16 GBP/USD - 1.345+0.25
STOCKS RUS:  RTSI - 1149.71+1.21
STOCKS US: DOW JONES - 47706.51-0.07 NASDAQ - 22697.10+0.01
STOCKS US: S&P 500 - 6781.48-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 54248.39+2.88 TOPIX - 3664.28+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25959.90+2.17 SSEC - 4123.14+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 10412.24+1.59 CAC40 - 8057.36+1.79
STOCKS EUR:  DAX - 23968.63+2.39
10/03/2026  CBA:  USD - 377.41+0.12 GBP - 507.62+4.13
10/03/2026  CBA:  EURO - 439.27+3.12
10/03/2026  CBA:  GOLD - 61718-480 SILVER - 1012.5+13.7
Տան ճանապարհը. մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանի հոդվածը Journal of Clinical Oncology-ում
22/08/2018 13:51
Կիսվել

Տան ճանապարհը. մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանի հոդվածը Journal of Clinical Oncology-ում

Օրեր առաջ Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության Journal of Clinical Oncology ամսագրում տպագրվեց Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանի հոդվածը: Journal of Clinical Oncology ամսագիրը հանդիսանում է աշխարհի խոշորագույն գիտական ամսագրերից մեկը, որի ազդեցության գործակիցը ներկայումս 26 է: 

Հոդվածում խոսվում է զարգացող երկրներում քաղցկեղի բուժման դժվարությունների, պալիատիվ խնամքի անբավարարության, ուռուցքաբանների, հիվանդների ու իրենց ընտանիքների փորձությունների մասին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի հայերեն թարգմանությունը:

Յուրաքանչյուր ոք ունի բուժում ստանալու և արժանապատվորեն մահանալու իրավունք:

Ցավազրկումը՝ ֆիզիկական, էմոցիոնալ, հոգևոր և սոցիալական, մարդու հիմնարար իրավունք է:

Քեթրին Լե Գալ

Առողջության և բժշկական հետազոտությունների ֆրանսիական ազգային ինստիտուտ

Մարալի մոտ 23 տարեկանում ախտորոշվեց Հոջկինի լիմֆոմա: Ստանդարտ քիմիաթերապևտիկ բուժումը իր տանը մոտ՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Վանաձոր քաղաքում ստանալուց հետո, սկզբնական շրջանում նրա մոտ գրանցվեց հիվանդության լրիվ հետընթաց: Երեք տարի անց հիվանդությունը կրկնվեց և նրա մոտ հաջողվում էր հասնել կարճատև ռեմիսիաների ստանդարտ քիմիաթերապևտիկ սխեմաներով, սակայն հիվանդությունը շարունակում էր հետ վերադառնալ: Այդ ժամանակ ցողունային բջիջների փոխպատվաստումը հասանելի չէր Հայաստանում:

Առաջին անգամ հանդիպեցինք ուշ աշնանը, երբ Մարալը կլինիկա եկավ մոր ուղեկցությամբ: Մեր կլինիկան գտնվում է Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, որն իր տնից մոտ 2 ժամվա մեքենայի ճանապարհ է, սակայն ընտանիքը գտնվում էր շատ սուղ պայմաններում, և ամեն անգամ Երևան գալու համար մայրը պետք է մի քանի ժամ ավել աշխատեր: Մարալը նիհար էր, հանգիստ և ընկճված, բայց նրա խոշոր, օգնություն փնտրող աչքերը հստակ արտահայտում էին ներքին ուժ և ամրություն: Նա երկար ժամանակ կորտիկոստերոիդներ էր ընդունել ցավազրկման համար, ինչն առաջացրել էր կուշինգոիդ, և պարանոցի լիմֆադենոպաթիան սահմանափակում էր նրա շարժումները: Նրա ձայնը բարակ էր և խռպոտ, կարծես հենց նոր էր ավարտել օպերա երգելը: Նա տանջվում էր: Մինչև Մարալին հանդիպելը, Հոջկինի լիմֆոմայի հետ իմ փորձը բավականին լավ էր՝ իմ պացիենտներից և ոչ մեկը երբևէ չէր մահացել այդ հիվանդությունից:

Այժմ, 29 տարեկանում, նա արդեն հասցրել էր ստանալ գրեթե բոլոր ստանդարտ դեղերը, որոնք օգտագործվում են Հոջկինի լիմֆոման բուժելու համար: Մենք խորհուրդ տվեցինք բրենտուքիսմաբ վեդոտին՝ դեղ, որը հասանելի չէ Հայաստանում, և դեղ, որը, համոզված եմ, ընտանիքը չէր կարող այլ տեղից ևս հայթայթել: Հայաստանում, քիմիաթերապևտիկ դեղերի մեծամասնությունը հիվանդները ստիպված են լինում իրենք ձեռք բերել, ինչը, որպես կանոն, շատ լուրջ խնդիր է: Քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնում են մի քանի հիմնադրամներ, բայց մեծահասակների համար նման նախաձեռնությունները շատ հազվադեպ են: Ես զանգեցի ընկերոջս, հայտնի ջութակահարուհու, ով ևս ներգրավված է բարեգործական նախաձեռնություններում և խնդրեցի նրա օգնությունը: Բարեբախտաբար, նա հաջողեց դոնոր գտնել, և մի քանի շաբաթվա ընթացքում մենք կարողացանք ստանալ բրենտուքսիմաբը Ուկրաինայից: Մարալը անչափ ոգևորվեց, և ողջ բժշկական թիմը վարակվեց նրա հույսով, և նա սկսեց բուժումն այդ նոր, թանկարժեք դեղորայքով: Առաջին ներարկման հաջորդ իսկ գիշերը, երբ մտա իր հիվանդասենյակ նա վեր կացավ մահճակալից՝ ուրախությամբ բացականչելով՝ ես արդեն լավ եմ զգում: Մայրը, սովորաբար զուսպ և թերահավատ, շարունակեց.

Նա կհաղթի, ես գիտեմ, նա հաղթելու է: Շնորհակալ եմ: Մենք Ձեզ շատ ենք հավատում:

Բուժման շարունակությանը զուգահեռ եկավ գարունը: Միլիոնավոր ծաղիկներ ծաղկում էին ողջ քաղաքով և բացօթյա սրճարանները լցվել էին կյանքով առավոտից մինչև ուշ գիշեր: Մարալը բուժումը լավ տարավ, և տրամադրությունն էլ տեղն էր, սակայն բուժման երեք կուրսից հետո, ճառագայթային հետազոտությունները ցույց տվեցին, որ հիվանդությունը խորանում է: Երբ նրան բացատրեցի, որ դեղը չի աշխատում, նա անսասան էր, և ուղղակի հարցրեց, թե հաջորդն ինչ ենք փորձելու: Մենք խորհուրդ տվեցինք բենդամուստին, մեկ այլ դեղ, որը հասանելի չէ Հայաստանում: Եվ կրկին անգամ դոնորը օգնեց, և 2 շաբաթ անց դեղն արդեն Հայաստանում էր՝ այս անգամ Հնդկաստանից: Սակայն Մարալի նոր ոգևորությանը կրկին հաջորդեց հիվանդության պրոգրեսիան: Այժմ նա արդեն սկսեց զգալ տարիների բուժման և հիվանդության բարդությունների կումուլյատիվ էֆեկտները: Նա հեռանում էր՝ օրվա մեծ մասն անցկացնելով անկողնում, քնած կամ պատուհանից դուրս նայելով, իսկ մայրը լուռ նստած էր նրա մահճակալի կողքին:

Տուն վերադառնալու ժամանակն էր: Միանշանակ, նա հոսպիսի և պալիատիվ խնամքի կարիք ուներ, բայց Հայաստանում նման ծառայությունները խիստ սահմանափակ են: Երբ մտա նրա սենյակ՝ հրաժեշտ տալու, նա փակ աչքերով կողքի էր պառկած, իսկ մայրը ափով գրկել էր գլուխը: Տաք արևը տանջվում էր պատուհանից՝ փորձելով բացել տրամադրությունը, իսկ կողքի մահճակալին մի կին, նոր ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղով, անհանգիստ ստանում էր իր առաջին քիմիաթերապիայի ցիկլը: Մարալի մայրը համակերպված տեսք ուներ, աչքերը դատարկ ու պաղ՝ արտացոլում էին հույսի կորուստը:

Երբ Մարալը բացեց աչքերը և տեսավ ինձ, հուսահատությունը հորդաց նրանից.

Ես չեմ ուզում տուն գնալ: Էլ ինչ կարող ենք անել: Իսկ ինչ կլինի, եթե ես վատանամ: Իսկ եթե ցավն ուժեղանա կամ չկարողանամ շնչել: Ինչ ենք մենք անելու:

Ես այլևս ունակ չէի մեղմել նրա վախերը: Ամենը, ինչ ունակ էի անել, դա սին հավաստիացումներն էին, որ մենք նրա մասին հոգ կտանենք, բայց նա շարունակում էր հեկեկալ՝ այլևս չլսելով իմ խոսքերը: Մայրը փորձեց սփոփել նրան, իսկ կողքի մահճակալին պառկած կինը ցնցվեց և պատվեց արցունքներով: Զգալով անօգնական և պարտված, այլևս չկար որևէ բան, որ կարող էի ասել: Սենյակից հեռանալիս դեռևս լսում էի նրա դժվարացած շնչառությունը, որ կամաց-կամաց անհետանում էր:

Հիվանդանոցից դուրս գրվելուց օրեր անց, մայրը զանգեց ինձ հարցնելու, թե էլ ինչ կարող են իրենք անել: Նա բացատրեց, որ ցավերի, թուլության և ուժգնացող դժվարաշնչության պատճառով Մարալն այլևս ունակ չէր մահճակալից վեր կենալ: Ես խոստացա կապ հաստատել մեր պալիատիվ բժշկության մասնագետի և հոգեբանի հետ, ովքեր կօգնեին Մարալին ավելի հարմարավետ զգալ: Հեռախոսի մեջ, հեռվում լսում էի Մարալի կանչը, որ խնդրում էր ինձ օգնել նրան՝ օգնել չմահանալ:

Մարալի դեպքը միակը չէ: Ուռուցքաբանությամբ զբաղվելը տնտեսական դժվարություններ ապրող զարգացող երկրում, ինչպիսին նաև Հայաստանն է, ամենօրյա մարտահրավեր է: Ինտերնետի շնորհիվ, մենք կարող ենք հետևել նորագույն դեղերի վերջին հետազոտությունների արդյունքներին, և մենք ծանոթ ենք բուժական սխեմաների զարգացումներին, բայց մեր առօրյա աշխատանքում, մենք դեռևս պայքարում ենք հիվանդներին ամենաբազիսային օգնություն ցուցաբերելու համար:

Չափազանց ցավոտ է գիտենալը, որ մեր հիվանդներից շատերը հնարավորություն կունենային ապրելու, եթե նրանք բնակվեին առավել հարուստ երկրում, բայց էլ առավել բարոյազրկում է անկարողությունը տրամադրել ադեկվատ խնամք նրանց, ում չես կարող փրկել: Երբ գրում էի այս պատմությունը, փնտրեցի տեղեկություներ Հայաստանում պալիատիվ խնամքի վերաբերյալ, և հայտնաբերեցի այդ թեմայով վերջին զեկույցը: Կազմի վրա երիտասարդ մի տղա անտարբեր հայացքով պառկած է մահճակալին, իսկ նրա կողքին նստած կինը անօգնական նայում է տեսախցիկին: Լուսանկարի ներքևում գրված է՝ «Միակ բանը, որ կարող եմ անել՝ լացելն է»:

Ամեն տարի, 5,000-ից ավել մարդ է Հայաստանում մահանում քաղցկեղից: Նրանցից շատերը տանջվում են անտանելի ցավից, որովհետև մորֆինն ու այլ պալիատիվ դեղամիջոցներն անհասանելի են: Մի քանի նախաձեռնություններ ներկայումս զարգացման փուլում են՝ բարելավելու այս դեղերի հասանելիությունը, բայց պացիենտների վիճակը շարունակում է սոսկալի մնալ: Կյանքի ավարտին պացիենտների խնամքի ծառայությունները, որոնք ապացուցված են, որ նվազեցնում են տերմինալ հիվանդների տանջանքները, ևս լայնորեն անհասանելի են: 3 միլիոն բնակիչ ունեցող այս երկրում, միայն երկու բաժիններ են տրամադրում հոսպիսային խնամք փոքր թվով հիվանդների համար: Նոր, շահույթ-չհետապնդող հոսպիսը, որ կտրամադրի ժամանակակից պալիատիվ խնամք դեռևս պլանավորման փուլում է: Տնային խնամքի և ինստիտուցիոնալ ծառայությունների անբավարարության պատճառով, գրեթե բոլոր պացիենտները ուղարկվում են տուն՝ ոչ ադեկվատ խնամքով, երբ բուժական թերապիան այլևս հնարավոր չէ: Հուսահատ ընտանքիների անվերջ զանգերի հոսքը տանջալի է: Ադեկվատ պալիատիվ խնամքի բացակայությունը Հայաստանում և շատ այլ զարգացող երկրներում դատապարտում է հարյուրավոր և հազարավոր խոցելի պացիենտների ավելորդ ցավի, վախի և տառապանքի:

Եվ մի վերջին զանգ ընտանքից՝ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ արել եք:

Բայց դու գիտես, որ կարող էիր ավելին անել»:

10/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.41
+0.12
Եվրո (EUR)
439.27
+3.12
Ռուբլի (RUR)
4.7901
-0.0314
Լարի (GEL)
137.62
+0
61718
-480
Արծաթ
1012.5
+13.7