Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Ucom-ի աջակցությամբ Արմաթցիների մարզային թիմը մասնակցեց First Global ռոբոտների միջազգային մրցույթին
22/08/2018 22:29
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ Արմաթցիների մարզային թիմը մասնակցեց First Global ռոբոտների միջազգային մրցույթին

«Արմաթ» ինժեներական լաբորատորաների ցանցի մարզային թիմը, որը օրերս Մեխիկոյում մասնակցել է First Global ռոբոտների միջազգային մրցույթին, մասնակից շուրջ 180 երկրների շարքում ընդգրկվել է լավագույն 48-ի մեջ (ըստ միավորների՝ 15-րդ տեղ) և անցել եզրափակիչ փուլ: Վիճակահանության արդյունքներով՝ եզրափակչում Հայաստանը թիմ էր կազմել Ճամայկայի և Մավրիկիոսի հետ. հավաքական թիմը իր մասնակցությունը ավարտեց այս փուլում:

«Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգաիների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Հայաստանյան թիմի ինժեներական բաղադրիչը բավականին ուժեղ էր: Մեր թիմը առանձնանում էր նաև բանակցային հմտություններով: Մրցույթի բարդությունն ավելի շատ կայանում է նրանում, թե վիճակահանությամբ ո՞ր երկրների հետ են թիմակցում: Առավել հաճախ արմաթցի սաները դաշտում իրենց հասանելիք առաջադրանքը վերջացնելուց հետո, հանձն են առել նաև թիմակից երկրների առաջադրանքը կատարելուն: Այսինքն բավարար չէ միայն մի երկրի բարձր ցուցանիշը, այլ կարևոր է նաև թիմակից երկրների պատրաստվածությունը: Ասվածի օրինակն է նաև այն, որ անգամ եզրափակիչ չի անցել Ճապոնիայի թիմը, իսկ ԱՄՆ-ի՝ հավաքական երկրների թիմը եզրափակչի միայն առաջին առաջադրանք է կատարել՝ ինչպես Հայաստանի, Ճամայկայի և Մավրիկիոսի միասնական թիմը»:

Կ. Վարդանյանը ընդգծում է, որ First Global-ին մասնակցությունը անգնահատելի փորձ էր արմաթցի սաների համար: Նրանք անցկացրել են տասնյակ խաղեր՝ թիմեր կազմելով ավելի քան 40 երկրների հետ, որը պահանջում է նաև հաղորդակցային միջմշակութային հմտություններ: Երեխաների արժեքավոր փորձն ԱՏՁՄ-ն հնարավորինս կներդնի ռոբոտաշինության մյուս մրցույթներում, որոնք Միության կողմից իրականացվում են Հայաստանում:  

Ի դեպ, ԱՏՁՄ-ն ծրագրում է Հայաստանը դարձնել ռոբոտների մրցաշարերի կենտրոն, որտեղ շեշտը կդրվի ինքնակառավարվող ռոբոտների վրա: Այս մասին Միությունը հանդես կգա առանձին հաղորդագրությամբ:

Նշենք, որ First Global ռոբոտների միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը հնարավոր դարձավ First Global Armenia թիմի գործընկերներ՝ Ucom ընկերության և Ամերիաբանկի աջակցության շնորհիվ:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39