Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
4 պարզ հնարք, որոնք կօգնեն անձնակազմի ընտրության գործում
27/08/2018 11:34
Կիսվել

4 պարզ հնարք, որոնք կօգնեն անձնակազմի ընտրության գործում

ArtNauka գիտա-ժամանցային պրոյեկտի գլխավոր տնօրեն Նիկոլայ Նովոսյոլոլվը կիսվե խորհուրդներով, թե ինչպես առաջին իսկ հարցազրույցի ժամանակ հասկանալ թեկնածուն ձեզ հարմար է թե ոչ: Բացի այդ, հիմնվելով իր կուտակված փորձի վրա, առանձնացնում է 4 քայլ, որը կօգնեն համալրել անձնակազմը առանց HR-ի օգնության:

Նոր տնտեսական իրողությունը, խոսելով կառավարության լեզվով, խթանել է աշխատաշուկայում շատ մասնագետների առկայությանը: Բայց այս մարդիկ ոչ միայն որակավորված և հեռանկարային կադրեր են, այլ նաև, այն մարդիկ, ում ցանկանում էին կրճատել: Ուստի ընտրություն կատարելը բավականին բարդ է դարձել առանց HR մասնագետի:

Այժմ անձնակազմի հետ աշխատանքի ամենաակտուալ խնդիրները ցածր արդյունավետությունն ու ճկունությունն են, նրանց էմոցիոնալ ինտելեկտը և կադրերի ընդհանուր հոսունությունը: Առաջին երկու խնդիրները կապված են աշխատանքի արագության և ռիթմի աճը: Նա, ով չի հասցնում մոդիֆիկացվել, հարմարվել, բեռ է դառնում անձնակազմի համար:

Այժմ առաջին գիծ են մղվում ոչ նյութական գործոնները, որոնք ազդում են աշխատանքային միջավայրի վրա. Համախմբվածությունը, անձնակազմի փոխօգնությունը, հավասարությունը ընդհանուր շփման մեջ, ինքնազարգացման հնարավորությունը և այլն: Այս ամենի պահպանումն էլ բիզնեսի հիմնական ներքին նպպատակներից է:

Բայց ինչպես ճիշտ իմանալ պոտենցիալ աշխատակցի նպատակներն ու պլանները, հասկանալ՝ որքան լավ նա կինտեգրվի անձնակազմին, որքան արագ կսովորի աշխատանքային տեմպին: Եվ այս ամենը առաջին իսկ հարցազրույցին է պետք հասկանալ:

4 քայլ, որը կօգնեն համալրել անձնակազմը առանց HR-ի օգնության:

Մուտքային նամակների վերահսկում

Ռեզյումեի պատասխանը միշտ ուղարկում ենք էլեկտրոնային տարբերակով , առանց զանգերի և այլն: Այս հնարքը դուրս է թողնում այն մարդկանց, ովքեր են կարողանում օգվել ժամանակակից տեխնոլոգիաներից աշխատանքային միջավայրում: Եթե թեկնածուն մեկ օրվա ընթացքում չի պատասխանում, արդեն մտածելու տեղիք է տալիս: Եթե աշխատանքը պահանջելու է ոչ նորմալ գրաֆիկ, ապա նամակն ուղարկեք 23:00-ից հետո: Այսպես նա կհասկանա, որ անընդհատ պետք է կապի մեջ լինի:

Anger management

Հարցազրույցի ժամանակ առաջին հարցերն այնպիսին են, կարծես ես չեմ էլ ուսումնասիրել նրանց ռեզյումեն: Ես ուղակի հարցնում եմ կա անհրաժեշտ փորձ թե ոչ: Իր պատասխանը լրիվ ցույց է տալիս թե ինչն է կարևոր մարդու համար ՝ հասնել նպատակին ՝ աշխատանքին , թե ցույց տալ իր էմոցիաները: Փորձը ցույց է տալիս,որ ավելի լավ է չընտրել այն մարդկանց, որոնք չեն կիսու ընդհանուր գաղափարն ու նպատակները:

Ինչ եք երազում լինել 5 տարուց

Առաջին հայացքից այս հարցը մանկական կարող է թվալ, բայց այն հնարավորություն է տալիս հասկանալ , թե որքան անկեղծ է ձեզ հետ, որքան հարմար է իրեն թափուր պաշտոնը: Մեկ տարի հետո ձեր ընկերությունը նրա համար նեղ է լինելու, թե հակառակը, նրա նպատակները համընկնում են կազմակերպության նպատակների հետ:

Անձնական հարցերից անցում կատարեք գործնականի

Նախ և առաջ կրճատեք ձեր և դիմացինի միջև դիստանցիան: Օրինակ, տվեք որևև անձնական հարց, գտեք ընդհանուր որևէ տարածք, փորձ, իրավիճակ: Ապա շատ կտրուկ անցեք գործնականի: Այստեղ դուք կգնահատեք մարդու էմոցիոնալ ինտելեկտը: Արդյոք կարող է նա հեշտությամբ փոխել խոսակցության թեմաները, որքան ճկուն է շփման մեջ, կարող է հասկանալ դիմացինի տրամադրությունը: Բիզնեսում ծանրաբեռնվածությունը ավելանում է, և թիմում աշխատելու կարողությունը ամենակարևորն է դառնում:

Ինչպես ցույց է տվել իմ փորձը, ցածր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող աշխատակիցը կարող է ավելի մեծ վնաս բերել կազմակերպությանը քան օգուտ, նույնիսկ եթե աշխատի առանձին: Ահա ինչու մենք  շատ ուշադրություն ենք դարձնում թե ով է աշխատում մեզ մոտ: Խնդիրները, նպատակները կարող են փոխվել, իսկ մարդիկ, ցավոք, ոչ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58