Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը․ պատգամավորները մտահոգված են
29/08/2018 12:22
Կիսվել

Սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը․ պատգամավորները մտահոգված են

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները մտահոգված են Վրաստանի կառավարության որոշմամբ, որի համաձայն՝ սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը: Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում խնդրի վերաբերյալ մտահոգություն հայտնեց ԱԺ «Ել» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Վրաստանում սեպտեմբերի 15-ից կառավարության որոշում է ուժի մեջ մտնելու, որի համաձայն հացահատիկն այլևս չի կարող Հայաստան ներկրվել վերգետնյա տրանսպորտով: Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ: Իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա ցորենը, եթե միայն Փոթիով գա: Մենք եղբայրական պետություններ ենք, և ես կարծում եմ, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով: Եթե այս որոշումը սեպտեմբերի 15-ին ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիր կարող ենք ունենալ: Հացն առանց այդ էլ թանկացել է Ռուսաստանում ցորենի թանկացման հիմքով, իսկ հիմա կարող է կրկին թանկանալ՝ արդեն Վրաստանում բեռնատարներով ցորենի տեղափոխումն արգելելու հիմքով: Ես կոչ եմ անում կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և փորձել խնդիրը կարգավորել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:

Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ մինչև սեպտեմբերի 15-ը պաշտոնական այց են ունենալու Վրաստան: «Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանը, իհարկե, իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի, սակայն, կարծում եմ, որ այստեղ ավելի շատ անելիք ունի մեր հարգարժան կառավարությունը»,- ասաց Շարմազանովը:

Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ Վրաստանի կառավարության որոշմամբ այդ երկրի տարածքում ևս արգելվելու է բեռնատարներով ցորենի փոխադրումը, ինչի հետևանքով Վրաստանում էլ բեռնափոխադրողները խնդիրների առաջ են կանգնել: «Վրաստանում էլ, փաստորեն, հացահատիկը մեկ տոննայի մեջ 40 դոլարով թանկանում է: Ստացվում է, որ այնտեղ էլ անհասկանալի իրավիճակ է առաջացել: Ես խոսել եմ Վրաստանի խորհրդարանում իմ գործընկերների հետ, առաջիկա նիստի ընթացքում այդ հարցը բարձրացվելու է, և փորձելու են բացատրություն ստանալ Վրաստանի կառավարությունից, թե ինչու են այսպիսի որոշում կայացրել, որը թե Վրաստանի, թե Հայաստանի բեռնափոխադրողների համար այդքան մեծ խնդիր է առաջացրել»,- մանրամասնեց Թորոսյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին շնորհակալություն հայտնեց կարևոր հարց բարձրացնելու համար՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունն անմիջապես կարձագանքի խնդրին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52