Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Գեղարքունիքի մարզի 19 համայնքներում կտրվի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մեկնարկը
30/08/2018 16:29
Կիսվել

Գեղարքունիքի մարզի 19 համայնքներում կտրվի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մեկնարկը

Գեղարքունիքի մարզի 19 համայնքներում առաջիկայում կտրվի առաջնահերթություններ պահանջող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մեկնարկը: Դրանք իրականացվելու են ՀՀ կառավարության կողմից հատկացված 550 միլիոն դրամի հաշվին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Ըստ հրապարակված ցանկի՝ 45 միլիոն դրամ հատկացվում է Ճամբարակի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառուցմանը, 35 միլիոն դրամ՝ Նորակերտի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգմանը, 500 հազար դրամ՝ Ծաղկաշենի խորքային հորի խորքային պոմպի նորոգմանը, 45 միլիոն դրամ՝ Գանձակի խորքային հորի հորատմանը, 25 միլիոն դրամ՝ Վարդաձորի օրվա կարգավորիչ ջրամբարի վերանորոգմանը, 42 միլիոն դրամ՝ Ներքին Գետաշենի խորքային հորի հորատմանը, 22 միլիոն 500 հազար դրամ՝ Ծովասարի խմելու ջրի արտաքին ցանցի կառուցմանը, 40 միլիոն դրամ՝ Երանոսի ոռոգման ցանցի կառուցմանը, 45 միլիոն դրամ՝ Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցմանը, 30 միլիոն դրամ՝ Վարսերի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցմանը, 45 միլիոն դրամ՝ Գեղամավանի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցմանը, 8 միլիոն դրամ՝ Սեմյոնովկայի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցմանը, 60 միլիոն դրամ՝ Ծովագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցմանը:

Հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 18 միլիոն դրամ հատկացվել է Գագարինի միջնակարգ, 35 միլիոն դրամ՝ Սեւանի թիվ 6 միջնակարգ, 48 միլիոն՝ Սեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցների հիմնանորոգման նպատակով: 50 միլիոն դրամ հատկացվում է Մարտունի քաղաքի մեկ թաղամասի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառուցման, 20 միլիոն դրամ՝ Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման, 28 միլիոն դրամ՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար: «Համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի արդեն պահանջում են համաֆինանսավորում:

Հիմնական շեշտն այս անգամ դրել ենք ջրաշինարարական աշխատանքների վրա, որպեսզի եղանակային պայմանները չխանգարեն դրանք սահմանված ժամկետներում եւ մինչեւ տարեվերջ ավարտին հասցնելուն: Եկող գարնանը կառավարությունը կհատկացնի նոր միջոցներ, որոնց շրջանակներում կարող ենք ընդգրկել նաեւ ճանապարհաշինական կամ քաղաքաշինական այլ կարգի ծրագրեր: Մի քանի դպրոցի եւ մեկ մանկապարտեզի ընդգրկումը այս տարվա ծրագրերում կատարվել է՝ ելնելով խիստ անհրաժեշտությունից: Ընդհանուր առմամբ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար մեր մարզում պահանջվում է մինչեւ 14 միլիարդ դրամի աշխատանք:

Այնպես որ, հսկայական խնդիրներ դեռ սպասում են իրենց լուծմանը, իսկ մենք ստիպված ենք առաջ գնալ քայլ առ քայլ՝ միաժամանակ փնտրելով ֆինանսավորման այլ աղբյուրներ: Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը պետք է ընտրենք այնպես, որ դրանց իրականացման արդյունքում կարողանանք ապահովել խնդրի արդյունավետ ու վերջնական լուծում»,-հայտարարեց մարզպետը: Խորհրդակցության ավարտին նա հորդորեց համայնքի ղեկավարներին՝ ամենասեղմ ժամկետներում կազմակերպել օրենքով սահմանված ընթացակարգերը, պատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթերը եւ ձեռնարկել շինարարական աշխատանքները:

Խոսրով Խլղաթյան

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85