Ֆինանսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Ատոմ Ջանջուղազյանը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար
01/09/2018 21:49
Կիսվել

Ատոմ Ջանջուղազյանը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար։ Նախարարը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը՝ համարելով այն հզոր զենք նպատակին հասնելու ճանապարհին։ «Երազեք, երազանքներն օգնում են ուղի հարթել։ Ձեր առջև նպատակներ դրեք և հասեք դրանց։ Ձեզ հնարավորություն էր տրված լավ ուսում ստանալ, մինչդեռ աշխարհում շատերը կերազեին այդ մասին։ Գիտելիքի դերն անգնահատելի է մեր կյանքում»,- ասել է նախարարը։

Հիշելով իր դպրոցական տարիները` Ատոմ Ջանջուղազյանն աշակերտներին պատմել է, որ շատ ավելի վաղ է ցանկացել դպրոց հաճախել, քան ներում էր տարիքը։ Պատճառը դպրոցահասակ եղբայրներն են եղել. անհարմար էր դպրոց չգնալը, երբ ավագ եղբայրներն արդեն աշակերտ էին։ «Ես հաճույքով եմ սովորել, իմ դպրոցական հիշողություններում անսահման հարգանք կա ուսուցիչների, դասընկերների հանդեպ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի հետ հանդիպումն անցել է ջերմ, աշխույժ մթնոլորտում։ Աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին՝ կապված պետական բյուջեի, ֆինանսական կառավարման հետ։ Պատասխանելով նրանց հարցերին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախարարության գործունեության հիմքում ընկած է հարկաբյուջետային քաղաքականությունը, պետական պարտքի կառավարումը։

Հանդիպման վերջում ֆինանսների նախարարն ու Բրիտանական միջազգային դպրոցի սաները պայմանավորվել են շարունակական դարձնել նման հանդիպումները։ Ատոմ Ջանջուղազյանը խոստացել է նաև հյուրընկալել աշակերտներին իր ղեկավարած գերատեսչությունում։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88