Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Պատմական ռեկորդ՝ Զվարթնոց օդանավակայանում
05/09/2018 10:49
Կիսվել

Պատմական ռեկորդ՝ Զվարթնոց օդանավակայանում

Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է պատմական ռեկորդ` սպասարկվել է 329.665 ուղևոր:

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 մլն 872 հազար 998 մարդ, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 347 հազար 492 մարդ ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով:

Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոս ամսին գրանցված ցուցնիշներով ուղևորահոսքի պատմական ռեկորդ է սահմանվել. սպասարկվել է 329 հազար 665 ուղևոր:

Նշենք նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 17 տոկոսով:

2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 9 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 10 հազար 976 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 14 հազար 535 տոննա ապրանք:

2018 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 17 հազար 827 մարդ : 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 11 հազար 972 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 111 հազար 813 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 56 հազար 243 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44