Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՊԵԿ․ Սինգապուրում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ
06/09/2018 16:33
Կիսվել

ՊԵԿ․ Սինգապուրում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի այդ առաջավոր պետության հարկային վարչարարության առաջավոր փորձն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային այցը կազմակերպվել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից իրագործվող «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» շրջանակում: Նախատեսվում է ՊԵԿ ներկայացուցիչների ծանոթացումը Սինգապուրի հարկային մարմնի բիզնես գործընթացների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքի կազմակերպմանը՝ դրանք Հայաստանում ներդնելու ակնկալիքով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այցի առաջին օրը` սեպտեմբերի 6-ին, ՊԵԿ պատվիրակությանն ընդունել է Սինգապուրի հարկային մարմնի ղեկավար, ներքին եկամուտների (IRAS) հանձնակատար  Նգ Վայ Չունը: Ողջույնի խոսքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ պատվիրակության այցի նպատակները, ՊԵԿ համակարգում ընթացող բարեփոխումները և ակնկալվող արդյունքները: Դավիթ Անանյանը մասնավորապես նշել է, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում սինգապուրյան փորձը հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային ռեսուրսների օպտիմալ կառավարման, ինչպես նաև բարձրորակ ծառայությունների մատուցման ոլորտներում: Սինգապուրի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի պատվիրակությանը՝ հարկային բարեփոխումների նպատակներին հասնելու համար:

Նույն օրը տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ նաև Սինգապուրի հարկային մարմնի տարբեր ստորաբաժանումների ղեկավարության հետ: Մասնավորապես՝ Ռազմավարական պլանավորման մասնաճյուղի ներկայացուցիչները հայկական պատվիրակությանը ներկայացրել են IRAS-ի կառուցվածքը, ռազմավարական ծրագրերը և տեսլականը: Այնուհետև Տեղեկատվական հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավարությունը ներկայացրել է սինգապուրյան հարկային մարմնի էլեկտրոնային գործընթացները: Իսկ Հարկային օրինապահության և վերլուծութան ստորաբաժանման ղեկավարները հայ գործընկերներին ծանոթացրել են սինգապուրյան հարկային մարմնի հարկ վճարողների կարգապահության ամրապնդման ծրագրերին, ռիսկերի վերլուծության և ստուգումների պլաններին: Սինգապուրում ընկերպությունների հարկային պարտավորությունների գնահատման և հսկողության համար կիրառվող եղանակների և գործիքների մասին էլ տեղեկատվություն տրամադրել են Կորպորատիվ հարկման ստորաբաժանման ղեկավարները: Այցը շարունակվում է:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12