Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Կոնվերս Բանկ. մեկնարկել է Երևանյան երաժշտական միջազգային 12-րդ փառատոնը
11/09/2018 12:02
Կիսվել

Կոնվերս Բանկ. մեկնարկել է Երևանյան երաժշտական միջազգային 12-րդ փառատոնը

Կոնվերս Բանկը սեպտեմբերի 10-ին մեկնարկած Ամենամյա Երևանյան միջազգային 12-րդ փառատոնի գլխավոր հովանավորն է: Այս տարի փառատոնը նվիրված Է Երևանի 2800-ամյակին:

Միջազգային երաժշտական փառատոնին աջակցությամբ Կոնվերս Բանկը իր հերթական ներդրումն է կատարում մշակույթի ոլորտի խրախուսման, զարգացման հարցում:

«Սա Կոնվերս Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում կարևորագույն միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ մշակույթը, արվեստը այն կարևորագույն ոլորտներն են, որոնք սերունդներ են կրթում ու դաստիարակում, անհատականություններ ձևավորում: Այս առումով վստահ ենք, որ հասարակություն-բիզնես համագործակցության ձևաչափը մշակույթի և արվեստի հանրայնացման առումով ամենաարդյունավետներից է : Եվ այս գիտակցմամբ արդեն ավելի քան երկու տասնամյակ մասնակցում ենք մշակույթի և արվեստի խրախուսման տարբեր նախագծերի», – ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Կոնվերս Բանկի մշակութային նախաձեռնություններից առանձնացվել են Մոնսարատ Կոբալյեյի այցը Հայաստան և Արցախ, Աստոր Պիացոլայի հանրահռչակ «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի բեմադրությունը, Բարբոզա տրիոյի երևանյան համերգները:

Նշենք, որ ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 7 սիմֆոնիկ և 2 կամերային համերգներ, 1 օպերային ներկայացում, ինչպես նաև 2 մենահամերգ: Ի թիվս շատ ստեղծագործությունների, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի նաև համաշխարհային պրեմիերաներ: Տեղի կունենան դասական երաժշտության երեկոներ: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին՝ Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրությամբ, որը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Փառատոնի բոլոր համերգները կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28