Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը 17․3%-ով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը
13/09/2018 16:33
Կիսվել

Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը 17․3%-ով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի օգոստոսի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան՝ ինչպես նախատեսված, այնպես էլ անցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատ: 

Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը գերազանցեց անցյալ տարվա շեմը 17,3%-ով, նետտո բեռնաշրջանառությունը՝ 22,9%-ով, իսկ բեռնումն ավելացել է 19,4%-ով: 

Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցեց 8,2%-ով, իսկ 2017 թվականի օգոստոսի մակարդակը՝ 20,7%-ով: Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 17,6% և 19,1%-նոց աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 12%-ով: 

2017 թվականի հետ համեմատ աճ է գրանցվել գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության և վազքի, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի օգոստոսին երկաթուղին սպասարկել է 1244  գնացք, որից 1226-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարելագործումը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 71 միավոր, իսկ երկաթուղում չեն գրանցվել անբավարար գնահատական ունեցող կիլոմետրեր կամ հատվածներ:

Հաշվետու ամսում շարունակվել է գծի վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, տեղադրվել է 4020 կոճ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը: 

Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականի օգոստոսին փոխադրվել է 57,4 հազար ուղևոր, ինչը էապես գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52