ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 14/09/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 485.09 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.78 դրամով և կազմել 567.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.08 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.32 դրամով և կազմել 636.54 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 214.93 դրամով և կազմել 18868.05 դրամ: Արծաթի գինն աճել է 1.01 դրամով և կազմել 221.85 դրամ: Պլատինի գինն աճել է 338.80 դրամով և կազմել 12632.76 դրամ: