Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Արցախի խորհրդարանում քննարկել են 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը
14/09/2018 20:51
Կիսվել

Արցախի խորհրդարանում քննարկել են 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը

Սեպտեմբերի 14-ին ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, խմբակցությունների պատասխանատուներ, գլխադասային հանձնաժողովի անդամներ և գործադիր իշխանության ներկայացուցիչներ` ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով 2019-2021թթ. նախատեսվող մակրոտնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ՀՆԱ-ն 2019թ. կկազմի՝ 333,2մրլդ դրամ, 2020թ.՝ 367մլրդ դրամ, 2021թ՝ 404,2մլրդ դրամ:

Բյուջեի սեփական եկամուտները 2019-2021թթ.կանխատեսվում են՝  56, 68 և 70մլրդ դրամ համապատասխանաբար:

Բյուջեի ծախսային մասը կկազմի՝ 2019թ.՝ 110,7մլրդ դրամ, 2021թ.՝ 111մլրդ դրամ, 2021թ. 112,6 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարի հավաստմամբ՝ նշված ժամանակահատվածում նախատեսվում է ունենալ պրոֆիցիտով բյուջե:

Շարունակելով միջնաժամկետ ծախսային ծրագրի ներկայացումը՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մատնանշել է սպասվող փոփոխությունները՝ ըստ ոլորտների: Մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի, ինչպես նաև, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման աճը, բարեկարգման և աղբահանության աշխատանքների իրականացման նպատակով շրջաններին աջակցության ավելացումը, ստորգետնյա ջրային պաշարների ուսումնասիրման և կապիտալ ներդրումների ավելի մեծ ծավալների ֆինանսավորումը: Պետնախարարի խոսքով նախատեսվում է նաև հարկային եկամուտների աճ, իսկ հիմնական շեշտադրումները լինելու են գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ:

«2018թ.-ը կանխատեսվում է ամփոփել  ՀՆԱ ավելի քան 300մլրդ դրամ ցուցանիշով, նախատեսված 291մլրդ-ի փոխարեն»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Պատգամավորները գործադիրի ներկայացուցիչներին են առաջադրել նվազագույն աշխատավարձի չափի և կենսաթոշակների ավելացմանը, ծնելիության խթանման ծրագրերին, գյուղատնտեսության համակարգում բնական աղետների վնասների նվազեցմանն ուղղված ծրագրերի ներդնմանը վերաբերող հարցեր:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52