Google-ը մինչև 2019 թ․ մարտ ամիսը կկասեցնի Inbox փոստային ծառայությունը
Ընկերությունը Inbox ծառայությունը ներկայացրել է 2014 թվականին։ Այն աշխատում է Gmail-ի օգտատերերի հաշիվների հետ։ Inbox-ը տարբերվում է դիզայնով և ֆունկցիաներով, օրինակ, նամակների առանձնացման սեփական համակարգով, հաղորդագրությունների նախնական դիտումով և հիշեցումով, որոնք հնարավոր է ակտիվացնել հավելվածի մեջ։
Ապրիլյան թարմացման ժամանակ Gmail-ի մշակողները Inbox համակարգում ավելացրել են որոշակի ֆունկցիաներ, օրինակ, մուտքային նամակների հետաձգում և «խելացի» պատասխաններ։
Այժմ Google-ը կկենտրոնանա Gmail-ի զարգացման վրա, իսկ Inbox-ը կդադարեցնի աշխատանքը 2019 թ․ մարտի վերջին։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։