Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
2018 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.7%
20/09/2018 14:02
Կիսվել

2018 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.7%

2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.7 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.4 տոկոսով, շինարարության ծավալը՝ 8.5, առևտրի շրջանառության ծավալը՝ 9.7 տոկոսով: Զգալի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում՝ կազմելով 18.9 տոկոս: Փոքր-ինչ նվազում է նկատվում գյուղատնտեսության ոլորտում. մասնավորապես, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2017 թվականի հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 1 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 տոկոսով, սպառողական գների ինդեքսի ցուցանիշն աճել է 2.5 տոկոսով:

2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմել է 168 հազար 467 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7 տոկոսով: Պետական հիմնարկներում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.8 տոկոսով, ոչ պետականինը՝ 3.7 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճն ընթացիկ տարվա առաջին 8 ամսում կազմել է 26.4 տոկոս. մասնավորապես, արտահանումը՝ 16.5 տոկոս, ներմուծումը՝ 32 տոկոս:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-օգոստոսին կազմել է 482.01:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69