Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների ցանկում է նաև Հայաստանը
24/09/2018 16:15
Կիսվել

Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների ցանկում է նաև Հայաստանը

Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակ, որում հայտնվել է նաև Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը զրուցել է  Cox & Kings  զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի հետ, ով բացահայտել է  Եվրոպայում այն 10 երկրները, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է արագ տեմպերով: Ուորեն Չանգը տասնյակը ներկայացրել է՝ հիմնվելով երկրներում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճի տվյալների վրա:

Խոսելով Հայաստանի մասին ՝ նա նշել է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմել է 18.65 տոկոս: Ուորեն Չանգը 2019թ. ճամփորդական հետաքրքիր ուղղություններից մեկը համարում է Հայաստանը: Նա հայտնել է, որ Cox & Kings  ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանը Վրաստանի հետ կապող նոր երթուղի ներդնել: Ուղղությունը սպասարկող զբոսաշրջային ընկերությունների թվում են Abercrombie & Kent, Ker & Downey և  TCS World Travel ընկերությունները, որոնք հավաքական ուժերով գովազդում են Հայաստանի մասին խորհրդանշող այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Արարատ լեռը, Հայաստանի սքանչելի մայրաքաղաք Երևանը: Նշվում է նաև, որ Abercrombie & Kent-ի միջոցով ճամփորդելու դեպքում հյուրերը նաև այցելում են տեղական կոնյակի և գինու և գործարաններ, հանդիպում են գորգերի արտադրողների հետ, ունկնդրում են հոգևոր երաժշտություն հին վանական համալիրներում, հայկական ընտանիքի հետ մասնակցում են լավաշ թխելու արարողությանը:

Հայաստանը զբաղեցնում է պարբերականի ներկայացրած տասնյակի վերջին հորիզոնականը: Առաջին հորիզոնականում Սան Մարինոն է, երկրորդում՝ Վրաստանը, իսկ երրորդ հորիզոնականում հանգրվանել է Իսրայելը: Տասնյակում տեղ են գտել նաև Թուրքիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ադրբեջանը, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92