
Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը՝ գործունեությունը դադարեցրած երթուղիների վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել գործունեությունը դադարեցրած երթուղիների վերաբերյալ:
Ինչպես «Բիզնես 24»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, լրատվամիջոցներից մեկում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվել Երևանում հասարակական տրանսպորտի՝ գործունեությունը դադարեցված երթուղիների մասին, որի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին երեք ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել են երկու՝ հ. 62 և հ. 11 միկրոավտոբուսային երթուղիները, իսկ 2013 թ.-ից մինչ այժմ մայրաքաղաքում դադարել են գործել ընդհանուր առմամբ 28 միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ: