Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Բիզնես հրեշտակների  համաժողովը նոր ներդրումների սկիզբ կդառնա
02/10/2018 10:57
Կիսվել

Բիզնես հրեշտակների համաժողովը նոր ներդրումների սկիզբ կդառնա

«Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը»/BANA/, Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացրեց վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսը, որին ներկա էին հայ եւ արտասահմանցի գործարար-ներդրողներ:

Բիզնես հրեշտակների համաժողովի հատուկ հյուրը Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի/EBAN/ պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենն էր, որը Հայաստան բերեց ներդրումային մշակույթի ոլորտում իր մեծ փորձը։ Կոնֆերանսի մասնակիցները Բոումենի խորհուրդները լսելու համար շուրջ երեք ժամ ունեին, այնուհետեւ կլոր սեղանի շուրջ  տեղի ունեցավ առանձին քննարկում բիզնես ոլորտի կանանց հետ։

Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանը, նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, որը վերահաստատեց Եվրամիության աջակցությունը Հայաստանի ստեղծարար ու բարձր տեխնոլոգիաների ոլորտին EU4Business SMEDA նախագծի միջոցով, նաեւ կարեւորեց բիզնես հրեշտակների ներդրումները նորարար ստարտափ թիմերում։

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Դորիթ Կեմպան էլ նշեց ստարտափների կարեւորությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում. «GIZ-ը ներգրաված է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կայացման գործում։ Մեր «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով նպաստում ենք այս ոլորտի կայացմանը, այդ թվում՝ աջակցում ենք Հայաստանի բիզնես հրեշտակների աշխատանքին»:

Ներդրումային հնարավորությունների կոնֆերանսը նպատակն էր՝ հայ եւ արտասահմանցի գործարարներին ներկայացնելու Հայաստանի ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրը եւ GlobalAM ՀԿ-ի նախաձեռնած Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի գործունեությունը, որը ձեռներեցներին հնարավորություն է տալիս կարևորագույն ներդրումներ անել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։  

BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով՝ նման հանդիպումները հայ-եվրոպական տնտեսական համագործակցությունը կբերեն նոր մակարդակի. «Այս կոնֆերանսին մեր կառավարության, մասնավոր սեկտորի և միջազգային կազմակերպությունների միասին ներկա գտնվելը փաստում է, որ ստարտափ էկոհամակարգի կայանալն իսկապես կարևոր է մեր երկրի համար, և ներդրումային միջավայրի զարգացմանն աջակցելու ձեր պատրաստակամության շնորհիվ կայացման գործընթացն ավելի արդյունավետ կլինի։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի տնտեսական ապագան պետք է կառուցվի զարգացած և մրցունակ ստարտափ էկոհամակարգի հիման վրա։ Էկոհամակարգ, որը մոտ ապագայում կմրցի Իսրայելի, Բարսելոնայի և Սիլիկոնյան Հովտի հետ»։

Բոումենը Եվրոպայի վենչուրային տարածքում ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է «Go Beyond» ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում ու Շվեյցարիայում։ Նա խորհրդատվություն է տրամադրում գործարարներին եւ տարբեր երկրների կառավարություններին։

Բոումենը գծապատկերներով ու փաստերով իր փորձը փոխանցեց ստարտափներով հետաքրքրված ու ներդրումների համար հեռանկարային ոլորտ փնտրող գործարարներին։ 20 տարեկանում առաջին ներդրումն արած EBAN-ի հիմնադրի խորհուրդներն ու ուղերձները հստակ ու պարզ էին՝ առաջին ներդրումը պետք է այնքան գումար կազմի, որ պատրաստ լինես այն կորցնելուն, ինչպես նաեւ ցանկալի է գումար դնել այն գործերում, որոնք ունեն 3-4 համահիմնադիրներ. այդ դեպքում ռիսկի գործոնը նվազում է. «Մենք հրեշտակ ենք 2 թեւով, այսինքն՝ ոչ միայն ներդրում ենք անում, այլև աջակցում ենք, որ ստարտափները դուրս գան միջազգային շուկա, գործարարներն ու նորարարական գաղափարների հեղիակները գտնեն միմյանց, կապ հաստատեն, դա է մեր առաքելությունը», – ընդգծեց Բոումենը։

Ներդրումային հնարավորություններին ուղղված  կոնֆերանսն իրականացվում էր Եվրոպական միության “Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում” ծրագրի, եվրոպական ESIL ծրագրի եւ GlobalAM ՀԿ-ի աջակցությամբ։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85