Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքատվության տարբեր ցուցանիշներ են գրանցվել
02/10/2018 14:50
Կիսվել

Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքատվության տարբեր ցուցանիշներ են գրանցվել

Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի վերջին տասնօրյակից սկսած, ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, առանձին տնտեսություններում կարտոֆիլի բարձր բերք են ստանում, իսկ առանձին տնտեսություններում էլ մտահոգվելու չափ ցածր բերք են հավաքել:

«Մարզում ունենք ավելի քան 9 հազար հեկտար կարտոֆիլի ցանքեր եւ ակնկալում ենք մինչեւ 200 հազար տոննա բերքատվություն: Եթե հեկտարի միջին բերքատվությունը կազմի 200 ցենտներ, ապա մենք կունենք մեր ակնկալած թիվը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մի տեղ բարձր բերքատվություն կա, մեկ այլ տեղ՝ անհամեմատ ցածր:

Մասնագետները դա կապում են եղանակային անբարենպաստ պայմանների՝ խոնավության եւ բարձր ջերմաստիճանի հետ, ինչի հետեւանքով կարտոֆիլի ցանքերում առաջացել է ժանգ հիվանդությունը, ինչի դեմ անզոր են եղել տնտեսությունները:

Միայն բերքահավաքի ավարտից հետո կարող ենք հստակեցնել իրական պատկերը: Իսկ այս պահին կարտոֆիլի բերքահավաքը մարզում ավարտվել է հազիվ մոտ 20 տոկոսի չափով»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Ֆերմերային տնտեսության ղեկավար, Սոթք գյուղի բնակիչ Կոլիկ Շահսուվարյանի հավաստմամբ՝ այս տարվա բերքատվությունը ցածր է լինելու նախորդ տարվանից:«Մեր ցանքերում հեկտարից ստանում ենք 20-30 տոննա բերք: Տնամերձերում, որոշ ցանքատարածքներում վիճակը լավ չէ, անգամ մտահոգիչ է: Տարին շատ շոգ էր, որն էլ ուղեկցվեց գարնանային առատ անձրեւներով: Շատ տեղերում նույնիսկ սերմացուի չափ բերք չեն կարողացել ապահովել: Բայց տեղեր էլ կա, որ լավ բերք է ստացվում»,-ներկայացրեց Կոլիկ Շահսուվարյանը:

Մեծ Մասրիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանի տեղեկացմամբ՝ արդյունքները մոտ 2 հեկտարի վրա այնքան ցածր են եղել, որ տնտեսությունները որոշել են բերքահավաք չկատարել, այլ միանգամից աշնանացան ցորենի ցանք են կատարել:«Կարտոֆիլի բերքահավաքը մեզ մոտ դեռ նոր է թափ հավաքում, բայց առաջին հեկտարները փաստում են ոչ բարձր բերքատվության մասին: Որոշ տեղերում սպասում ենք բարձր բերքատվություն, բայց շատ տեղերում էլ անչափ ցածր արդյունքներ է գրանցում բերքահավաքը՝ մինչեւ անգամ մեկ հեկտարից 100 ցենտների չափով:Մոտ 2 հեկտարի վրա էլ պարզապես որոշեցին չհավաքել բերքը, քանի որ կատարված ծախսերն անհամեմատ մեծ կլիներ, քան ստացված բերքի արժեքը կարող էր լինել:

Բացի այդ, ապրանքային կարտոֆիլ չէր ստացվել, եւ այդ տնտեսությունները գերադասեցին միանգամից հողը վարել ու աշնանացան ցորեն ցանել: Ընդ որում, կարտոֆիլի բերքի ցածր արդյունքների մասին մեզանում կանխատեսում էին դեռ օգոստոսի սկզբներին, երբ կարտոֆիլի ցողունը փտում ու պոկվում էր արմատից, իսկ եղած բերքն արդեն դադարում էր աճ ապահովելուց: Նույնիսկ Ռուսաստանից փորձեցինք մասնագիտական խորհրդատվություն ստանալ, բայց անզոր եղանք՝ մեզ համար անհասկանալի հիվանդության դեմ պայքարելու համար»-նշեց Էդիկ Պողոսյանը:

Կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքի մարզում կավարտվի հոկտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում:

Խոսրով Խլղաթյան

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52