Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66262.16+0.62 TOPIX - 4111.02+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.97+0.56 SSEC - 3912.52+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
26/08/2026  CBA:  USD - 364.56-0.04 GBP - 496.57-0.49
26/08/2026  CBA:  EURO - 425.15-0.05
26/08/2026  CBA:  GOLD - 54097-572 SILVER - 795.44-10.11
Փաշինյան․ Կառավարության նպատակը էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելն է
08/10/2018 11:08
Կիսվել

Փաշինյան․ Կառավարության նպատակը էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելն է

Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակը էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարարին ներկայացնելու ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով կարող ենք արձանագրել, որ արդեն իսկ գործնական փուլ ենք մտել: Ինչո՞ւ հիմա, որովհետև վերջին ամիսների ընթացքում հիմնական խնդիրը եղել է այն, որ այս հարցերի վերաբերյալ ընդհանուր  ըմբռնում ձևավորվի մեր միջազգային գործընկերների մոտ, որպեսզի այս ոլորտում արդյունավետության բարձրացման հետ կապված աշխատանքների շուրջ ունենանք համաձայնություն, և այդ համաձայնությունը տեղի ունենա լիակատար ըմբռնման պայմաններում: Այս ընթացքում մենք կարողացել ենք նաև մի քանի նախագծերի շուրջ, որոնք որոշակիորեն վտանգված էին, համաձայնություններ ձեռք բերել, որոնց նպատակը եղել է բացառապես նախագծերը և համակարգերն արդյունավետ դարձնելը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը հավելեց, որ լրջագույն խնդիրներ կան նաև ջրային ռեսուրսների կառավարման առումով թե էներգետիկայի, թե ոռոգման իմաստով՝ շեշտելով, որ այստեղ նույնպես լրջագույն մարտահրավեր են սպասվում, որոնք պետք է անպայման հաղթահարեն: «Էներգետիկայի և բնական պաշարների  համակարգն այն ոլորտներից է, որտեղ իսկապես մեր երկիրը պետք է նոր մակարդակի հասնի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

26/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.56
-0.04
Եվրո (EUR)
425.15
-0.05
Ռուբլի (RUR)
4.3097
-0.0107
Լարի (GEL)
139.14
-0.24
54097
-572
Արծաթ
795.44
-10.11