Պաշտոնական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին
09/10/2018 10:25
Կիսվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռիչարդ Միլսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: «Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակաբար զարգացել են և խորացել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր հավասարակշռված դիրքորոշման համար: Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և համոզված եմ, որ այսուհետ ևս հայ-ամերիկյան բարեկամական կապերը կշարունակեն ընդլայնվել», – նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հաջողություններ մաղթելով Ռիչարդ Միլսին հետագա գործունեության մեջ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: «Որպես Միացյալ Նահանգների դեսպան՝ իմ պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին, և ես հպարտությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների շարունակաբար զարգացող կապերը բազմաթիվ ոլորտներում՝ բիզնեսից մինչև պետական կառավարում և քաղհասարակություն: Վստահ եմ՝ այս կապերն էլ ավելի կամրապնդվեն առաջիկա տարիներին: Այժմ, երբ կառավարությունն ու հայ ժողովուրդը նավարկում են Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակաշրջանում, ես լավագույնն եմ մաղթում Ձեզ, պարոն վարչապետ», – նշել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի, ընթացիկ ծրագրերի և հետագա զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և զարգացումներին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի թափանցիկության բարձրացման ճանապարհով: Դեսպան Միլսը ողջունել է կառավարության քայլերն ու բարեփոխումներն այս ուղղություններով:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46