Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայկ Մարությանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
10/10/2018 11:41
Կիսվել

Հայկ Մարությանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:Լ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի նորընտիր  ավագանու առաջին նիստի ընթացքում այս մասին հայտարարեց առաջին նիստը վարող Լիլիթ Պիպոյանը: «Հիմք ընդունելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ»,- հայտարարեց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ներկաներին Երևանի ավագանու առաջին նիստի կապակցությամբ: Նա ընդգծեց, որ շատ հուզիչ պահ է, իսկ ինքը երջանիկ է, որ ավագանու անդամները ներկայացնում են Երևանի բնակիչներին, ինչը տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով: «Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորությունի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք, ի կատար ածել այն երազանքները, որ ունեն մեր երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ ավագանու այս կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Ես կարևորում եմ այս պահը: Երևանի ավագանու կազմը ես ըստ խմբակցությունների չեմ տարբերակում, որովհետև մենք բոլորս պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երևանցիների մասին»,- ասաց նա:

Դիմելով Երևանի ավագանու անդամներին՝ Հայկ Մարությանը հորդորեց միշտ ուշադիր լինել Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին, ահազանգերին, անհապաղ արձագանքել ու բոլոր հարցերը դնել ավագանու նիստի քննարկմանն ու դրանց անհապաղ լուծումներ տալ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12