Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում
13/10/2018 13:52
Կիսվել

Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում

Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որոնք հետաքրքիր են կանադական ընկերություններին ու կանադահայերին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Հայաստանի ու Կանադայի միջև կան արդեն ձևավորված տնտեսական ու բիզնես հարաբերություններ: Մենք քննարկեցինք մի քանի ասպարեզներ, որտեղ կարող ենք խորացնել այդ հարաբերությունները: Հայաստանում մեծ պոտենցիալ կա ներդրումների, որոնք հետաքրքիր են կանադական ընկերություններին ու կանադահայերին»,- ասաց Թրյուդոն:

Թրյուդոն նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ կուռ տնտեսություն ստեղծելու համար հարկավոր է ժողովրդի վստահությունը:«Նա հասկանում է, որ ժողովրդի վստահությունը շահելը էական և կենտրոնական առանցք է հանդիսանում կուռ տնտեսություն կառուցելու համար: Նիկոլը խոսեց այն մասին, որ պետք է քաղաքացիներին ազատ կամարտահայտման հնարավորություն տալ»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը իր հերթին նշեց, որ կարևոր է արձանագրել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում:

«Մեր խոսակցության առաջին իսկ րոպեներից Ջասթինն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել կանադական ներդրումների ակտիվացմանը: Երեկ նաև մեր պետական ճաշին մասնակցում էին կանադացի գործարարներ, ովքեր մտադիր են ընդլայնել իրենց ներդրումների ծավալը: Ես խնդրեցի, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներն ավելի ճիշտ փոխանցվի Կանադայի բիզնես միջավայրին: Կարևոր է արձանագրել, որ այդ առնչությունները ոչ թե մեր գործողություններն են կանխելու համար որևէ ներդրում, այլ մենք ուզում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ տնտեսական գործունեությունը պայմանավորված չէ այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքներով: Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունը հետևյալն է, որ վարչապետը ներկայացնում ու միշտ ներկայացնելու է ժողովրդին: Այս քաղաքական փոփոխություններին ակտիվ ներկայացված է եղել ընդհանրապես ողջ հայությունը: Մենք ակտիվ աջակցություն են ստացել նաև Կանադայի հայությունից: Չկա որևէ հայ համայնք, որն աջակցություն չի ցուցաբերել թավշյա հեղափոխությանը: Առաջիկայում կայանալիք ընտրությունների առանցքային իմաստը նույնպես սա է, որ բոլոր պետական կառավարման բոլոր մարմիններում պետք է լինեն մարդիկ, ովքեր ներկայացնում են ժողովրդին: Նրանք, ովքեր հայտնվեն վարչապետի կարգավիճակում, պետք է լիազորված լինեն ժողովրդի կողմից: Հայաստանում այլևս երբեք ընտրությունները չեն կեղծվելու ու չի արհամարհվելու ժողովրդի կամարտահայտությունը: Որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունն ընդմիշտ ուղեկցելու է մեզ: Սա ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլև ողջ ժողովրդի պատկերացումն է: Այս հեղափոխությունն արել է ժողովուրդն ու նրանց է պատկանում Հայաստանի իշխանությունն ու այդպես լինելու է միշտ: Մենք այս հարցում ունենք լիակատար ըմբռնում»,-  նշեց ՀՀ վարչապետը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08