
Կոնվերս բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին
Կոնվերս Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Երևանի վազքի մարաթոնը: Հանրության շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երևանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում:
Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան նշեց, որ Երևանի Վազքի մարաթոնի կազմակերպմանը բանկն աջակցել է նաև նախորդ տարի:
Այս տարի մարաթոնին մասնակցել է մոտ 2500 վազորդ: Երևանի մարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի և փորձառության, մրցել են հինգ վազքատարածություններում՝ երեխաների հաղթահարել են 1կմ, սկսնակ վազորդները՝ 5կմ և 10 կմ, իսկ փորձառու վազորդները՝ 31,1 կմ և 42,2 կմ վազքուղիները: