Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom. գործարկվեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը
23/10/2018 14:39
Կիսվել

Ucom. գործարկվեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար։ uFleet-ը նախագծված է ավտոպարկի սպասարկման և շահագործման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Համակարգը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում բիզնես հաճախորդներին: Այն նախատեսված է այն կորպորատիվ հաճախորդների համար, որոնք ցանկանում են ունենալ «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով (SaaS) տրամադրվող ավտոպարկի կառավարման համակարգ և չկատարել համակարգի սպասարկմանը և ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված ներդրումներ: Համակարգից կկարողանան օգտվել նաև ավտոպարկի պատասխանատուները, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ կազմակերպության ավտոմեքենաները շահագործող աշխատակիցները հետևում են ավտոմեքենաների շահագործման և սպասարկման՝ կազմակերպության կողմից ընդունված չափորոշիչներին: Եվ սա անշուշտ կհետաքրքրի ղեկավարներին, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս վարորդները հետևում են անվտանգության կանոններին և չեն շահագործում կազմակերպության մեքենաները:

«uFleet եռալեզու համակարգը տրամադրվելու է «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով, ինչը թույլ կտա բարելավել ավտոպարկերի կառավարման և սպասարկման արդյունավետությունը, ինչպես նաև այդ նպատակով ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված ներդրումներ չկատարել», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ծառայության միջոցով հաճախորդները ցանկացած պահի կկարողանան ինտերակտիվ քարտեզի վրա իրական ժամանակում հետևել ավտոմեքենաների շարժին և վարորդների աշխատանքին։ Նրանք կստանան հաշվետվություններ ավտոմեքենայի արագության, անցած ճանապարհի և կատարած կանգառների վերաբերյալ, քարտեզի վրա կտեսնեն մեքենայի հետագիծը և կատարած կանգառները, ինչպես նաև կարող են չափել մեքենաների անցած ճանապարհը երթուղու հաշվիչի օգնությամբ։ Համակարգը նաև թույլ է տալիս ցանկության դեպքում վարորդներին տրամադրել հասնելիություն համակարգին, ինչի շնորհիվ նրանք կարող են տեսնել իրենց իսկ հաշվետվությունները, մեքենայի գտնվելու վայրը քարտեզի վրա, և անցած ճանապարհի հետագիծը:

uFleet-ը կարելի է նաև օգտագործել սմարթֆոնից, սմարթֆոնի համար նախատեսված դիտարկիչում: Համակարգը թույլ կտա հետևել մեքենաներին Հայաստանի, Արցախի և 100-ից ավելի երկրների տարածքում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41