Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Արա Աբրահամյանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ
23/10/2018 18:54
Կիսվել

Արա Աբրահամյանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցանկացած պարագայում պատրաստ է օգնել և նպաստել Հայաստանի զարգացմանը: Նա այս մասին նշեց լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով այն հացին, թե արդյոք Հայաստանում նոր բիզնես ծրագրեր սպասվում են:

«Գիտեք, որ ես որոշ խնդիրներ ունեի, դատական գործընթացներ էին գնում՝ իմ կողմից ձեռք բերված տարածքների հետ կապված: Չնայած ես երրորդ կողմ եմ, աճուրդ է եղել, ես էլ գնել եմ…ամեն դեպքում, հիմա դատական գործընթացներ վերսկսվել են: Ես 100 միլիոնից ավելի ներդրում եմ կատարել, ուզում էի ցույց տալ, որ Հայաստանը երկիր է, որտեղ պետք է ներդրումներ կատարել: Հիմա դատական գործընթացները վերաբացվել են, ես դա չեմ կապում նոր իշխանությունների հետ: Պարզապես, ես չեմ հասկանում, որքան կարող է սա ձգձգվել: Հյուսիսային պողոտայում շենքեր ունեմ, որոնք վարձակալել, գնել ցանկացողներ կան, սակայն, հիմա դատական գործերով պայմանավորված, չեմ կարող վաճառել կամ տալ վարձակալության»,- ասաց Արա Աբրահամյանը:  

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք նա պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Արա Աբրահամյանը նշեց, որ անձամբ չի պատրաստվում մասնակցել:

«Այո, 2016 թվականին պատրաստվում էի մասնակցել ընտրություններին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չարեցի: Հիմա ես կենտրոնացած եմ իմ ունեցած խնդիրների վրա: Ես անձամբ չեմ մասնակցելու ընտրություններին, բայց բոլոր ժամանակներում ես մասնակցել եմ որպես հասարակական գործիչ, և իմ նպատակը մեկն է՝ նպաստել Հայաստանի կայունությանը, զարգացմանը: Եթե հնարավորություն ունենամ, անկախ նրանից, թե ով է իշխանությունում,  կանեմ առավելագույնը մեր երկրի համար»,-ընդգծեց Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանը նշեց, որ շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նա Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր համարեց երկրի կայունությունը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12