Սոցիալական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Վիվասել ՄՏՍ. Մութ ու ցուրտ նկուղից՝ լուսավոր բնակարան
24/10/2018 11:57
Կիսվել

Վիվասել ՄՏՍ. Մութ ու ցուրտ նկուղից՝ լուսավոր բնակարան

Լոռու մարզի Դեբեդ գյուղում բնակվող Նազլուխանյանների ընտանիքին սպասվող անձրևներն ու ցուրտն այլևս չեն մտահոգում: Թեև այս գյուղում ձմռան ցրտաշունչ ներկայությունը սովորաբար ավելի երկար է պահպանվում՝ մինչև 160 օր, իսկ նոր կառուցված տունն էլ գտնվում է ծովի մակերևույթից 1100մ. բարձրության վրա, նախկին խնդիրներն այլևս չկան: Երեք տարի առաջ գնված կիսակառույցի փոխարեն, ընտանիքն արդեն նոր տուն ունի: Մինչև բնակարանամուտի բերկրանքը, Նազլուխանյանները ստիպված են եղել ապրել շինության  նկուղում՝ բնակվելու համար հարմար միակ հատվածում: Կիսակառույցը եղել է առանց ծածկի և ոչ ամբողջական պատերով:   

«Շուրջ վեց տարի ընտանիքիս հետ ապրել եմ իմ հայրական տանը, որտեղ առանց այդ էլ նեղվածք էր: Հետո հնարավոր եղավ գնել այս կիսակառույցը: Եվ եթե բնակարանաշինության նման ծրագիր չլիներ՝ երեխաներս ստիպված էին լինելու դեռ երկար ապրել նկուղում: Գուցե այնտեղ անցներ նրանց ամբողջ մանկությունը, որը խոնավությունից ու մթից դարձել էր տխուր: Նրանք  անընդհատ հիվանդանում էին: Դուք ոչ թե միայն տուն եք կառուցում, այլև ուժ ու լույս եք տալիս»,- ասել է ընտանիքի հայրը՝ Կամսարը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ընտանիքը հաշված ամիսների ընթացքում նկուղից տեղափոխվել է հարմարավետ բնակարան ուր կան և՛ կոմունալ բոլոր հարմարությունները, և՛ լուսավոր ապագայի նկատմամբ հավատը:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Նազլուխանյաններին՝ գնահատելու շինարարական տարվա արդյունքներից մեկը և ընտանիքի հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:

«Ամեն կառուցվող տան հետ ամրանում է որևէ մեկի հավատը: Եվ դա է ամենակարևորը: Ծրագրի գնահատման ամենահաջողված ցուցիչը ոչ թե բարձրացող պատն է, այլ՝ քեզ նայող երեխայի աչքերի փայլը: Հոգսերի մեջ խորացած ընտանիքներում ամենամեծ ցավն զգում են երեխաները՝ մանկությունից կրելով ծնողներին օգտակար լինելու՝ անզորության զգացումը: Շինարարական աշխատանքներին մասնակցելու ընթացքում հաճախ եմ նկատել, թե ինչպիսի ոգևորությամբ են նրանք հետևում կամավորներին: Եվ այսօր ուզում եմ խոսքս ուղղել բոլոր ծնողներին. ձգտեք ուրախության փայլը պահպանել ձեր երեխաների աչքերում: Դրա համար երբեմն պահանջվում են շատ ավելի քիչ ջանքեր, քան կարող ենք պատկերացնել: Փոխանցեք նրանց սեր և վստահություն, եթե անգամ դուք չունեք այդ վստահությունը: Եվ կտեսնեք, թե նրանց այդ զորավոր ուժը ներարկելուց հետո, ինչպես է փոխվում նաև ձեր ներաշխարհն ու ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Բոլոր դժվարությունները ժամանակավոր են»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:     

«Երբ խոսքը վերաբերում է երեխաների բարեկեցությանը՝ բոլոր հարցերը լուծման հրատապություն են ստանում: Այն, թե ինչպիսի պայմաններում են մեծանում երեխաները, շատ դեպքերում, որոշում է ապագայի նկատմամբ նրանց լավատեսությունն ու երազելու, նորն արարելու ձգտումը: Մեր համագործակցության արդյունքում երջանիկ երեխաների թիվը գնալով ավելանում է, ասել է թէ՝ ծրագիրը հաջողված է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  650 ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6