Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ պատվիրակության հետ
24/10/2018 19:57
Կիսվել

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ: Անդրադառնալով Երևան-ՎԶԵԲ համագործակցությանը՝ Հայկ Մարությանն առանձնակի կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի քաղաքապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնման հարցում:

«Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ձևավորված է հաջողված համագործակցություն, ինչի շրջանակում ծավալուն աշխատանքներ են իրականացվել և իրականացվում մետրոյի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության և մի շարք այլ ուղղություններով: Երևանի հետ կապված մենք ունենք հետաքրքիր նախագծեր, որոնք, համոզված եմ, նաև ձեզ հետ միասին, համատեղ ուժերով կկարողանանք իրագործել: Մենք շատ ենք սիրում մեր քաղաքը և ուզում ենք աշխատել ու գործել այնպես, որ մեր քաղաքի բնակիչները գոհ մնան, քաղաքն էլ ավելի հարմարավետ դառնա»,- նշել է Հայկ Մարությանը:

ՎԶԵԲ հայաստանյան ներկայացուցչության անունից շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Դիմիտրի Գվինդաձեն համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս Երևանի քաղաքապետարանի և բանկի համագործակցությունը կլինի արդյունավետ ու հաջողված:

«Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ համոզիչ հաղթանակի համար, ինչը, կարծում եմ, մեծ պատասխանատվություն է պահանջում Ձեզանից: Ձեր պատրաստակամությունը, վստահ եմ, նոր հորիզոններ կբացի երկուստեք ծրագրերն ընդլայնելու և նոր ոլորտներ ընդգրկելու համար: Մենք ունենք կառուցողական առաջարկներ, որոնք, կարծում եմ, համայնքային ենթակառուցվածքների զարգացման տեսակետից կհետաքրքրեն Ձեզ»,- նշել է Դիմիտրի Գվինդաձեն:

Քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնացրել է տրանսպորտային ցանցի արդիականացման առաջնահերթությունը և նկատել, որ այս հարցում բանկը կարող է օգտակար լինել:

«Մեր քաղաքի բնակիչների կողմից որպես կարևոր խնդիր մշտապես նշվում է տրանսպորտային ցանցի բարեփոխումների անհրաժեշտությունը և մենք գործընկեր կառույցների հետ միասին քննարկելու ենք լավագույն առաջարկները: Այս պահին տրանսպորտային բարեփոխումների ռազմավարությունը գրեթե պատրաստ է, պարզապես պետք է ավարտուն տեսքի բերվի, որից հետո էլ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11