Հանքարդյունաբերություն

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՊՂՆՁԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻԿԱ 3-5 ՏԱՐԻՆԵՐԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԿԼԻՆԵՆ
03/06/2009 21:22
Կիսվել

ՊՂՆՁԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻԿԱ 3-5 ՏԱՐԻՆԵՐԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԿԼԻՆԵՆ

Ամերիկյան Bloomberg տեղեկատվականի վերլուծաբանները, ոլորտի մի շարք առաջատարի օգնությամբ, անդրադարձել են պղնձի շուկայում տիրող իրավիճակին: Հանքարդյունաբերության համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի` Rio Tinto-ի, Rio Tinto Copper դուստր ձեռնարկության գործադիր տնօրեն Բրեթ Քլեյթոնի կանխատեսման համաձայն առաջիկա 3-5 տարիները պղնձի շուկայի համար բարեհաջող կլինեն: Միևնույն ժամանակ Քլեյթոնը նշում է, որ այս տարվա ընթացքում պղնձի շուկայում անորոշությունը կպահպանվի:

Ամեն դեպքում ամառը խոստումնալից սկիզբ ունեցավ պղնձի շուկայի մասնակիցների համար: Հունիսի 1-ին պղնձի գինը Լոնդոնի LME բորսայում միանգամից աճեց մոտ 6%-ով և հաստատվեց 5075 դոլար մեկ տոննայի համար մակարդակի վրա: Պղնձի այսպիսի բարձր գին չէր սահմանվել դեռևս 2008թ.-ի հոկտեմբերից: Վերլուծաբանների կարծիքով գունավոր մետաղների գների թանկացումը առաջին հերթին կապված է համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների հետ, սակայն վերջին ամսիներին պղձնի և ընդհանրապես գունավոր մետաղների շուկայում  մեծացել է սպեկուլյատիվ կապիտալի բաժինը և «Կապիտալ» ներդրումաֆինանսական տան վերլուծաբան Պավել Շելեխովի կարծիքով գների սույն աճի մեջ իրենց դերը ունեն նաև սպեկուլյտիվ ներդումները, ինչը իհարկե չի կարելի համարել կայունացնող գործոն:

Պղնձի գինը սկսեց աճել գարնան սկզբից: Մարտի սկզբից մինչև ապրիլի կեսերը կարմիր մետաղի գինը աճեց 40%-ով: Սույն աճի համար պղինձ արդյունահանողները պետք է շնորհակալ լինեն Չինաստանից: Չնայած այն բանին, որ Չինաստանը ավելացրել էր պղնձի արդյունահանումը 11%-ով դա բավարար չեղավ ծածկելու երկրի ներքին շուկայի պահանջարկը: Նշենք նաև, որ այժմ Չինաստանը իրականացնում է հսկայածավալ` 4 տրիլիոն յուան արժողությամբ, պետական ներդրումային ծրագիր, որի պատճառով էլ հումքի և մասնավորապես պղնձի պահանջարկը աննախադեպ աճել է: Այս ամենի հետևանքով մեծացել են պղնձի ներկրման ծավալները, իսկ դա իր հերթին բերել է կամիր մետաղի գնի աճի: Անցած 4 տարիների ընթացքում Չինաստանը տարեկան նեմուծում էր 1.2 միլիոն տոննա պղինձ, իսկ 2009թ.-ի աաջին 4 ամիսների ընթացքում այդ թիվը արդեն կազմում է 1 միլիոն տոննա:

Արևմտյան երկրները իրենց հերթին պղնձի ներմուծման ծավալներով զգալիորեն հետ են մնում Չինաստանից: «Կիտ ֆինանս» ներդրումային բանկի վերլուծաբան Ալեքսանդր Կովալյով նշում է, որ արևմտյան երկրներում պահանջարկը կտրուկ կրճատվել է քանի, որ պղինձը հիմնականում օգտագործվում է շինարարության և ամվտոմեքենաշինության ոլորտներում, ոլորտներ որոնք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ամենաշատն են տուժել:

Այս ամենից Bloomberg-ի վերլուծաբանները հետևություն են անում, որ պղնձի շուկայում հետագայում գների զգալի աճ տեղի չի ունենա, ինչպես դա եղավ 2006թ.-ին, երբ կամիր մետաղի գինը հասավ 7 հազար դոլար մեկ տոննայի դիմաց մակարդակին: Սույն վերլուծաբանների կարծիքով մինչև 2011թ.-ը պղնձի գները կհասնեն 6 հազար դոլարի սահմանագծին:

Պղնձի արդյունահանմամբ զբաղվող հայկական ընկերությունների համար նույնպես իրավիճակը շտկվում է: 2008թ.-ի վերջին և այս տարվա սկզբին, երբ պղնձի գինը մեկ տոննայի համար տատանվում էր 3 հազար դոլարի շրջակայքում, հայկական ընկերությունները զգալի դժվարություններ կրեցին և ստիպված եղան դիմել կրճատումների և արդյունահանման դադարեցման, բայց պղնձի գնի այժմյան` 5 հազար դոլար, մակարդակը արդեն թույլ է տալիս աշխատելու շահույթով, իսկ դա նշանակում է, որ հայկական հանքարդյունաբերության սույն ճյուղը արդեն կամաց կամաց կարող է դուրս գալ ճգնաժամային իրավիճակից: 

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83