Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներին
26/10/2018 10:22
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս, որն ավելի բարձր է 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված՝ 5.8 տոկոս ցուցանիշից, իսկ արտահանման ոլորտում արձանագրվել է 11.5 տոկոս աճ: Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է նպատակադրվածին բավական մոտ ցուցանիշ՝ 4 տոկոս ծրագրված 5 տոկոսի փոխարեն, շինարարության ոլորտում՝ 7.6 տոկոս՝ ծրագրված 6.1 տոկոսի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 19.1 տոկոս՝ ծրագրված 8 տոկոսի փոխարեն:

Տ.Խաչատրյանը զեկուցել է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա հանրագումարով թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք, որն անվանական արժեքով հավասար է 2017 թ. նույն ժամանակահատվածի արտադրանքին: Դիտարկվել են տնտեսական ցուցանիշների վրա առավել մեծ ազդեցություն ունեցող ոլորտները՝ լեռնահանքային արդյունաբերություն, կոնյակագործություն և մետաղների ձուլում: Մնացած ձեռնարկությունները, որոնք թողարկում են արդյունաբերական արտադրանքի 30 տոկոսը և գործում են տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, սննդի վերամշակման և այլ ոլորտներում, արձանագրել են մոտ 30 տոկոսով արդյունաբերական արտադրանքի աճ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է 2018 թ. 9 ամսվա կտրվածքով հարկերի հավաքագրման ուղղությամբ արձանագրված միջանկյալ ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2018 թ. համար նախանշված ծրագրային ցուցանիշները մինչև տարեվերջ կապահովվեն:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով գնաճի ցուցանիշները, նշել է, որ 2017 թ. համեմատ ցուցանիշները դրական են, և կանխատեսվում է, որ ԿԲ այսօրվա ունեցած գործիքակազմով տարին կամփոփվի 3,3-3,5 տոկոս, հնարավոր է՝ նաև 3 տոկոս գնաճի շրջանակում, ինչը նշանակում է, որ կանխատեսված 4 և ավելի բարձր տոկոսին գնաճը չի հասնի: Անդրադառնալով բանկային համակարգի զարգացմանը՝ ԿԲ նախագահը նշել է, որ ավելանում է վարկավորումը. տարեսկզբից հիփոթեկային վարկերի ծավալն աճել է 10,5 տոկոսով՝ 22 մլրդ դրամով, ընդհանուր ծավալն այս պահին կազմում է 231 մլրդ դրամ: Բիզնես վարկերի ծավալում հիմնականում աճել են արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը: Արթուր Ջավադյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրվել է նոր պայմանագիր՝ 50 մլն եվրոյի չափով, որը չի կանխատեսում պետական բյուջեի երաշխիք և ուղղվելու է արտահանման խթանմանը, զբոսաշրջությանը և գյուղատնտեսությանը:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է նաև ՀՀ տնտեսությունում և մասնավորապես, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի մասին:

Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության կառուցվածքային փոփոխություններին, բյուջետային ծախսերին, ոլորտային բարեփոխումներին, ընթացիկ ներդրումային ծրագրերին, հարկային բարեփոխումներին և այլն:

Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, հանձնարարել է պատասխանատուներին ևս մեկ անգամ անդրադառնալ խոշոր ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես ճանապարհաշինական, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների և կոշտ թափոնների կառավարման ոլորտներում՝ հետագա անելիքները հստակեցնելու, ինչպես նաև զարգացման նոր ծրագրեր մշակելու համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52