Այլ Լուրեր

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.50+0.50
EUR BUY - 433.00-3.00 EUR SELL - 438.50-2.00
OIL:  BRENT - 100.46+15.56 WTI - 94.44+13.84
COMEX:  GOLD - 5167.40-1.19 SILVER - 85.07-3.81
COMEX:  PLATINUM - 2163.30-1.65
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 159.02+0.54 EUR/GBP - 1.1535-0.80
FOREX:  EUR/USD - 1.1535-0.80 GBP/USD - 1.3366-0.62
STOCKS RUS:  RTSI - 1141.77-0.69
STOCKS US: DOW JONES - 47417.27-0.61 NASDAQ - 22716.14+0.08
STOCKS US: S&P 500 - 6775.80-0.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 54452.96-1.04 TOPIX - 3649.85-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 25716.76-0.70 SSEC - 4129.10-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10353.77-0.56 CAC40 - 8041.81-0.19
STOCKS EUR:  DAX - 23640.03-1.37
12/03/2026  CBA:  USD - 377.44+0.17 GBP - 505.51-1.8
12/03/2026  CBA:  EURO - 436.25-1.65
12/03/2026  CBA:  GOLD - 62888-303 SILVER - 1046.4-27.4
Մանվել Գրիգորյանը ցանկանում է պետությանը նվիրաբերել 10.5 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք
26/10/2018 15:11
Կիսվել

Մանվել Գրիգորյանը ցանկանում է պետությանը նվիրաբերել 10.5 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք

Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը, ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված տեղեկության համաձայն, դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։ Այաս մասին գրում է civilnet.am-ը։

Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այս հարցով արդեն դիմել է կառավարությանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ «չի տիրապետում այդ ինֆորմացիային»։

«Գործարք պետք է լինի, մինչև գործարքը չլինի․․․Այս պահին այդպիսի գործարք չկա»,- նշեց Բաղդասարյանը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, մինչդեռ, ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց. «Մեզ գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են նվիրաբերել նշված գույքը ՀՀ-ին՝ առանց որևէ նախապայմանի։ Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»։ Լոռեցյանի խոսքով՝ նշված խոշոր գույքը պետությանը նվիրաբերելու պատճառներն իրենց հայտնի չեն։ Որոշված չէ նաև, թե ինչ նպատակներով է օգտագործվելու այդ տարածքը։

12/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.44
+0.17
Եվրո (EUR)
436.25
-1.65
Ռուբլի (RUR)
4.7633
+0.0197
Լարի (GEL)
138.23
-0.15
62888
-303
Արծաթ
1046.4
-27.4