Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Երևանում ընթանում է «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովը․ Չինաստանը պատրաստ է նոր ներդրումների
26/10/2018 17:55
Կիսվել

Երևանում ընթանում է «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովը․ Չինաստանը պատրաստ է նոր ներդրումների

«Չինաստան-Եվրասիա» առաջին միջազգային գիտաժողովը կարող է խթանել Չինաստանից Հայաստան ներդրումների ներգրավումը:

«Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտություններ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Չինաստանի դերը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ մեծացել է: «Այդ երկիրը կարևոր դեր ունի նաև ներկայիս համաշխարհային զարգացումներում, և Հայաստանի համար շատ կարևոր է հետևել Չինաստանին, այնտեղ տեղի  ունեցող իրադարձություններին: Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի միջոցով խորացնում է իր ազդեցությունը Եվրասիա մայրցամաքում, և ծրագրի շրջանակում պատրաստվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար ներդնել»,- ասաց Սահակյանը:

Հոկտեմբերի 26-ին Երևանում մեկնարկած «Չինաստան-Եվրասիա» միջազգային առաջին գիտաժողովի շրջանակում Հայաստան են եկել գիտնականներ 12 երկրից՝ մասնավորապես, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, Պակիստանից:

«Հայաստանը պետք է կարողանա ներկայացնել այնպիսի նախագծեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ընդգրկվել ծրագրում և այդ ներդրումների մի մասը բերել Հայաստան: Հրավիրելով մեր գործընկերներին այստեղ՝ նպատակ ունենք արթնացնել նրանց  հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որպեսզի հետագայում հետազոտություններ իրականացնեն մեր երկրի վերաբերյալ»,- ընդգծեց «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտություններ» հիմնադրամի ղեկավարը:

Գիտաժողովի համակազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, աջակցում են՝ Դիվանագիտական հիմնադրամն ու «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:

Գիտաժողովն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 27-ին:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14