Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գազպրոմ Արմենիա. պարզաբանում` Միքայել Մելքումյանի հայտարարության վերաբերյալ
27/10/2018 16:22
Կիսվել

Գազպրոմ Արմենիա. պարզաբանում` Միքայել Մելքումյանի հայտարարության վերաբերյալ

Ծանոթանալով Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի համացանցում հեռարձակվող 2-րդ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլար վերջին իջեցման վերաբերյալ,

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է՝

1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երբևէ 135 դոլարով բնական գազ չի գնել:

Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ գործող պայմանագրի Հայաստանի Հանրապետություն մատակարարվող 1 հազ.խմ բնական գազի գնման գինը դեռևս 2016թ. ապրիլի 1-ից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2018թ. վերջ, կազմում է 150 ԱՄՆ դոլար:

2. Վերջին երկու տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովել է գազի սակագների հետևյալ նվազեցումները՝

2016 հուլիսի 1-ից՝ կապված գազի գնման գնի 165 դոլարից 150 դոլար նվազեցման հետ`

– բնակչության համար 6%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 156 դրամից 146.7 դրամ),

– ընդհանուր միջին սակագինը շուրջ 12%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 311.58 դոլարից 274.47 դոլար):

2017 հունվարի 1-ից՝ գազի գնման գնի անփոփոխ մնալու պարագայում՝

– բնակչության համար 5.3%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 146.7 դրամից 139.0 դրամ),

– ընդհանուր միջին սակագինը շուրջ 7.1%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 274.47 դոլարից 255.06 դոլար):

Այսինքն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ թե գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլարի նվազեցման պարագայում (ինչը իրականում տեղի չի ունեցել) չի նվազեցրել վաճառքի սակագները (ինչպես հնչել է հայտարարության մեջ), այլ ճշգրիտ հակառակը՝ գազի գնման գնի 150 դոլար անփոփոխ մնալու պարագայում 2017թ. հունվարի 1-ից շուրջ 7.1%-ով նվազեցրել է ներքին շուկայում գազի սակագները, ակնկալելով, որ նվազեցման հետևանքով չստացված հասույթի (տարեկան շուրջ 13,4 մլրդ դրամ, առանց ԱԱՀ) փոխհատուցումը պետք է ապահովվի գազի սպառման ծավալների ավելացման շնորհիվ, հակառակ դեպքում, չստացված հասույթը պետք է փոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միակ բաժնետեր՝ «Գազպրոմ» ՀԲԸ կողմից, ինչը և ներկայումս իրականացվում է:

Ընկերության կարծիքով ԱԺ Քննիչ հանձնաժողովին տրվել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արվել է հասարակությանը ապատեղեկացնող հայտարարություն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստացել է Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի հարցաշարը, այդ թվում գազի գնման և վաճառքի գների մասով, և պատասխանները ամբողջական ծավալով կներկայացվեն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52