Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Արմեն Սարգսյան․ Մենք խրախուսում ենք ներդրումներ կատարել մեր երկրում
29/10/2018 12:36
Կիսվել

Արմեն Սարգսյան․ Մենք խրախուսում ենք ներդրումներ կատարել մեր երկրում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ, քննարկել նախանշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները:

Այնուհետեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած՝ «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումի բացմանը:

Նախագահը, ով նաև FAST հիմնադրամի խորհրդատվական խորհրդի պատվավոր անդամ է, ողջունելով մասնակիցներին 21-րդ դարի երկրում, կարևորել է Հայաստանում նման ֆորումների անցկացումը:

Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը ոչ միայն քաղաքակրթությունների բնօրրան է, այլևս ի սկզբանե եղել է Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում:

«Քանի որ սա դարպաս է, խաչմերուկ, կարծում եմ՝ ժամանակն է, որ մարդկությունը հետ դառնա դեպի իր ակունքները, դեպի իր ծագումը, դեպի մարդկային ռասսայի ծագման վայր՝ Հայաստան: Օրերս Ժնևում խոսում էի 4-րդ ինդուստրիալ հեղափոխության մասին, որտեղ ասացի, որ չկան հեղափոխություններ, կա էվոլյուցիա: Մարդկությունը, մենք պետք է մաս կազմենք էվոլյուցիային կամ զարգացմանը: Սա ոչ միայն գիտական ու տեխնոլոգիական էվոլյուցիա է, այլև մեր հասարակությունների ու աշխարհում մեր վարքագծի սրընթաց էվոլյուցիա»,- ասել է նախագահը:

Նա հետևյալ ուղերձն է հղել. «Հայաստանն ապագայի դարպասն է: Մենք խրախուսում ենք ներդրումներ կատարել մեր երկրում. երկիր, որը երիտասարդ է, որը հավակնոտ է, որի ժողովուրդը տաղանդավոր է, որն ունի երիտասարդ կառավարություն, և երկիր, որն իրեն զգում է 21-րդ դարում: Երիտասարդ է և հասուն: Երիտասարդ լինելը նախ և առաջ նշանակում է, թե որքան երիտասարդ ես քեզ զգում հոգով, արդյոք պատրաստ ես նոր բացահայտումների, պատրաստ ես սովորել, պատրաստ ես տալ հարցեր ու պատասխաններ գտնել: Արդյոք պատրաստ ես հետազոտությունների, էվոլյուցիոն արագացման:

Կարծում եմ, որ էվոլյուցիան անսահման է: Մենք չենք գիտակցում, թե իրականում որքան բազմաշերտ ենք, մենք բացահայտել ենք մեր մի մասը միայն: Մարդիկ շատ ավելի հետաքրքրված են, թե ինչ է կատարվում մեզնից դուրս: Սակայն մի ամբողջ տիեզերք ունենք մեր ներսում, որը նույնքան բարդ է, որքան հենց ինքը՝ տիեզերքը:

Հավատացած եմ, որ աշխարհի ապագա բացահայտումները կրկին վերադառնալու են այս դարպաս, որը 21-րդ դարի դարպասն է:

Այնպես որ, բարի՛ գալուստ Հայաստան»:

Նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել եռօրյա միջազգային ֆորումի մասնակիցներին:

Ֆորումը համախմբել է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականներիաշխարհի մոտ 20 երկրի գիտական և տեխնոլոգիական կենտրոններից։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11