Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Չինաստանի ամենահարուստ մարդը․ Ջեկ Մայի հաջողության պատմությունը
29/10/2018 15:00
Կիսվել

Չինաստանի ամենահարուստ մարդը․ Ջեկ Մայի հաջողության պատմությունը

Ջեկ Ման դպրոցի քննությունները հանձնելիս ձախողվեց մաթեմատիկայի քննության ժամանակ և մինչ օրս այն տանել չի կարողանում, բայց դա չխանգարեց նրան՝ հիմնել Alibaba հսկան և դառնալ Չինաստանի ամենահարուստ ձեռնարկատերերից մեկը։

Այս պատմության հերոսը կոմունիստական Չինաստանի ամենահարուստ գործարարներից մեկն է՝ Ջեկ Ման։

Ջեկ Ման ունի ոչ սովորական պատմություն։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա պատմել է, որ Չինաստանում հնարավոր չէ հասնել հաջողության, եթե չունես կապեր, քաղաքական կշիռ կամ հարստություն։ Նա դրանցից ոչ մեկը չուներ, սակայն այժմ Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Ջեկի օրինակն ապացուցում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ հաջողակ և դրա համար ոչ մի կոնկրետ բաղադրատոմս չկա, այդ թվում՝ կրթություն, հասարակական դիրք, հարուստ ծնողներ։ Գոյություն ունեն միայն նպատակ և ջանքեր։

Ջեկ Մայի իսկական անունը Մա Յուն է։ Նա ծնվել է 1964 թվականին, շատ աղքատ ընտանիքում՝ չինական Խանչժոու քաղաքում։

Ռիչարդ Նիքսոնի՝ կոմունիստական Չինաստան այցից հետո երկու երկրների միջև հարաբերությունները սկսեցին լավանալ, իսկ փոքրիկ Մա Յունը հնարավորություն ստացավ անգլերեն սովորելու։

Նա անվճար էքսկուրսիաներ էր անցկացնում օտարերկրացիների համար, ինչի շնորհիվ հնարավորություն էր ստանում շփվելու անգլերեն լեզվի կրողների հետ։ Հենց այդ ժամանակ էլ Մա Յունը դարձավ Ջեք։

Ման դպրոցում վատ էր սովորում։ Նա միայն երկու անգամ սկզբնական դասարաններում է կտրվել քննություններից, երեք անգամ՝ միջին դասարաններում և երկու անգամ էլ՝ համալսարան ընդունվելիս։ 

Այս հարցում նա միայնակ չէ։ Ալբերտ Էյնշտեյնը, Ուինսթոն Չերչիլը, Աբրահամ Լինքոլնը ևս ուսուցման հետ կապված խնդիրներ են ունեցել։  Նույնիսկ հիմա Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը հաշվարկի հետ կապված խնդիրներ ունի և եթե նրան ֆինանսական հաշվետվություններ տրվեն, նա դրանցից ոչինչ չի հասկանա։

Մայի բախտը չի բերել նաև կորպորատիվ կարիերայում։ Ըստ նրա՝ իրեն 30 անգամ մերժել են աշխատանքի ընդունվելիս, իսկ KFC-ին 24 դիմորդից աշխատանքի է ընդունել 23-ին, բոլորին, բացի Ջեկից։

Առաջին անգամ համակարգիչ Ման տեսել է 1995 թվականին, երբ արդեն 31 տարեկան էր և որպես թարգմանիչ մեկնել էր ԱՄՆ։ 

Նրան պատմել էին ինտերնետի մասին և առաջին բառը, որ նա փնտրել էր համացանցում, «beer»-ն (գարեջուր) էր։ Որոնման արդյունքում նա գտել էր տարբեր տեսակի գարեջուր, բացի չինականից։ Ման հասկացավ, որ ամերիկյան ինտերնետում որևէ տեղեկատվություն չկա Չինաստանի մասին։ Այդպես էլ սկսվեց Alibaba-ի պատմությունը. Ման իր ընկերությունն անվանում է «1001 սխալներ», որոնք իրեն չեն կանգնեցրել։ 2014 թ․  Alibaba-ի IPO-ն 25 մլրդ դոլար արժեր, որն ամենամեծն է պատմության մեջ։

  Մինչ օրս Alibaba-ի աճը պայմանավորված է մեծ գնումներով։   Ընկերությունը 2014 թ․ գնել է Intime հանրախանութները, 2015 թ․՝ Lianhua սուպերմարկետը և Suning տեխնիկայի խանութը։ Անցյալ տարի Ամազոն ընկերությունը ներդրել է13,7 մլրդ դոլար՝ Whole Foods սննդի ցանցի համար, որից կես տարի անց Alibaba-ն 2.9 մլրդ դոլարով գնեց RT-Mart և Auchan մթերային խանութների օպերատոր Sun Art Retail-ի 1/3-րդ մասը։ Բոլոր խանութներում Alibaba-ն բարձրացնում է բիզնեսի արդյունավետությունը՝ տվյալների անալիզի և նոր տեխնոլոգիաների շնորհիվ։ 

2017 թվականին Alibaba-ն սկսեց ակտիվորեն ներդնել Չինաստանից դուրդ գտնվող ստարտափերում, որոնց թվում են Tokopedia-ն, Lazada-ն, Big Basket-ը և Paytm-ը. Հետաքրքիր է Paytm-ի պատմությունը։ Այն հնդկական վճարովի ծառայություն է, որտեղ անցյալ ամիս Ուորեն Բաֆեթը 350 մլն դոլարի ներդրում է կատարել, որը և Հնդկաստանում իր առաջին ներդրումն է։ Հնդկաստանում ընդունված է առձեռն առևտուրը, սակայն 2016 թ․ վարչապետ Նարենդրա Մոդին շրջանառությունից հանել է 500 և 1000 ռուփին, որով էլ հնդկական առձեռն առևտրի 86%- ն էր իրականացվում։ Բարեփոխումները հանգեցրին զագվածային ցույցերի, իսկ հետո մեծ խթան հանդիսացան Paytm-ի նման ընկերությունների ձևավորման համար։ Երևում է՝ Alibaba-ն և Ուորեն Բաֆեթը համաձայն են, որ ոչ առձեռն վճարումները Հնդկաստանում խոստումնալից շուկա են։  

Alibaba-ն ներդրել է նաև մեքենաների վաճառքն իրականացնող ծառայությունում, սննդի առաքման և հեծանվային ծառայություններ իրականացնող ընկերություններում։  Ման ներդնում է նաև իր անձնական գումարները։ 2018 թ․ Blue Pool Capital հիմնադրամը (այն ղեկավարվում է Մայի և Ալիբաբայից իր գործընկեր Ջոզեֆ Ցայի գումարներով) ներդրել է 20 մլն դոլար՝ Rent the Runway ծառայության համար, որը հիմնադրվել է 2009 թ․, Հարվարդի բիզնես դպրոցի երկու ուսանողուհու կողմից։ Rent the Runway-ի գլխավոր խնդիրն է լուծել յուրաքանչյուր աղջկան լավ ծանոթ խնդիր։ Հետաքրքիր է, որ Rent the Runway-ի հիմնադրիները Մայի պես չունեին որևէ տեխնիկական կրթություն։ Նրանք սկզբում կորցրին մեծ չափերի գումարներ՝ ներդրումներում և դիզայներների վրա, բայց արդյունքում սովորեցին կառավարել բիզնեսը։ Այժմ այս կայքում հնարավոր է վարձով ոչ միայն երեկոյան հագուստ, այլև՝ առօրյա իրեր վերցնել։ 

Սեպտեմբերի սկզբին Ջեկ Ման հայտարարեց, որ 54-ամյակին թոշակի է անցնելու և Բիլ Գեյթսի օրինակով զբաղվելու է բարեգործությամբ։ Bloomberg-ին տված հարցազրույցում Ման, ում կարողությունը գնահատվում է 40 մլրդ դոլար, ասել է, որ շատ բաներ կան՝ ինքը կարող է Բիլ Գեյթսից սովորել և չնայած նա երբեք այնքան հարուստ չի լինի, ինչպես Microsoft-ի հիմնադիրը, բայց ավելի վաղ կանցնի թոշակի։ 

Հուսով ենք, որ նրա հետագա գործունեությունը կդառնա կամուրջ, որը կկապի երկրներ և հանրություններ։ Իր խոսքով՝ առաջին տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրեց Համաշխարհային առաջին պատերազմին, երկորդը՝ Երկրորդին, իսկ այժմ մենք ապրում ենք երրորդ հեղափոխությունը։ Եվ պատերազմը, որը սկսվում է, աղքատության և հիվանդությունների հետ է կապված։ 

Անկասկած, դեռևս լսելու ենք Jack Ma Foundation նախագծի մասին։ Հնարավոր է՝ դրա նախապատրաստման մի մասը 2015 թ․ Նյու Յորքի հյուսիսում 23 մլն դոլար արժողությամբ գնումն էր։ Այդպես եղել է Ուիլյամ Ռոքֆելլերի հետ, երբ գնեց տարածք և այն հետագայում դարձավ Բրենդոնի պարկը։ 

Ռոքֆելլերները հպարտանում էին, որ գնել են այդ հողերը և այժմ այն դարձրել են ազգային պարկեր՝ որպեսզի պահպանեն բնությունն իր առաջնային տեսքով։

Իսկ վերջում նշենք, որ Ջեկ Ման իր հաջողության ճանապարհը բնութագրում է այսպես․ «Եթե չհանձնվեք, դուք դեռ շանս ունեք։ Հանձնվել, ահա թե ինչն է ամենամեծ անհաջողությունը»։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93