Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ժողովուրդ. Մոտ 100 տեսակի տու­գանքներից միայն 16-ի վրա է ազդելու վարորդական իրավունքի բա­լային համակարգը. «Վարորդի ընկեր» ՀԿ հիմնադիր
30/10/2018 09:59
Կիսվել

Ժողովուրդ. Մոտ 100 տեսակի տու­գանքներից միայն 16-ի վրա է ազդելու վարորդական իրավունքի բա­լային համակարգը. «Վարորդի ընկեր» ՀԿ հիմնադիր

«ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վա­րորդական իրավունքի վկայականի հա­մար կիրառել բալային զսպող համա­կարգ: Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հա­սարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

-Պարո´ն Ղահրամանյան, ի՞նչ է իրենից ներկայացնում բալային համակարգը և դրա ներդրման արդյունքում ինչ դրական փոփոխություններ են սպասվում:

-Վերջին տարիներին ՃՏՊ-ների դեպքերի աճն է, որոնք, այսպես ասած, հիմք են հանդիսացել այս նախաձեռնության համար, որովհետև դրանց հետևանքով զոհերի և վիրավորնե­րի թիվը ճանապարհներին գնալով շատա­նում է: Այս տարեսկզբից մինչև սեպտեմ­բերն ընկած ժամանակահատվածում արդեն 245 զոհ ենք ունեցել ճանապարհատրանս­պորտային պատահարների արդյունքում, այն դեպքում, երբ 2016 թվականին, ընդհանուր առմամբ, զոհերի թիվը կազմում էր 26, իսկ 2017-ին՝279: Այս տարվա վերջին դեռ 2 ամիս կա, բայց թվերն արդեն իսկ խոսուն են, ինչը ցավալի է:

Այս բալային համակարգով զգալի կթեթևանա ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են. ընդհուպ մինչև 300 հազար դրամի տուգանքները կի­ջեցվեն մինչև 29 հազար դրամ: Բայց դրա­նից պատասխանատվությունը չի նվազում, փոխարենը կկիրառվի բալային համակար­գը:

Վարորդներին վարորդական վկայական ձեռք բերելուց հետո կտրամադրվի 9 միավոր 12 ամսվա համար: Մոտավոր թվեր եմ ասում, բայց 0-5 խախտում իրականացնում են վարորդների 74 տոկոսը, իսկ 26 տոկոսը՝ 5-ից ավելի բարձր, այդ թվում 0.6 տոկոսի մեջ մտնում են 50 անգամ և ավելի խախ­տում իրականացնողերը, որոնք տարվա ընթացքում 300-500 խախտում են իրականաց­նում:

Հիմնականում շեշտը դրվել է վտան­գավորության աստիճան ունեցող խախ­տումների վրա՝ ոչ սթափ, բարձր արագու­թյուն, հանդիպակաց, կարմիր լույս, նաև հե­տիոտնային անցման վրա կայանելու դեպ­քում: Ընդ որում, մոտ 100 տեսակի տու­գանքներից միայն 16-ի վրա է ազդելու բա­լային համակարգը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12