Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՊԵԿ պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
30/10/2018 15:52
Կիսվել

ՊԵԿ պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՄԿ նախագահ Կունիո Միկուրիան քննարկել են գործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու, ինչպես նաև ՊԵԿ-ի ու ՀՄԿ-ի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը քննարկվել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես դիտարկվել է ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թվականների համաժողովը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը: Անդրադարձ է կատարվել Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից աշխատաժողովների և փորձագիտական այցերի միջոցով ՊԵԿ մաքսային ծառայությանը մասնագիտական, տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու հարցին: Հայկական կողմը ներկայացրել է առաջնային ուղղությունները, որտեղ ակնկալվում է ՀՄԿ աջակցությունը, մասնավորապես ՀՄԿ Մերկատոր ծրագրին անդամակցությունը, հետբացթողումային հսկողության կատարելագործումը, Հայաստանում «Բեռնարկղերի հսկողության» ծրագրի ներդրումը և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի հետագա համագործակցության ուղղությունները:

ՊԵԿ պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՄԿ համապատասխանեցման և պարզեցման դիրեկտորատի տնօրեն Անա Հինոսայի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկա 2-3 տարիների համար մշակել համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ: Հայկական կողմը առաջարկել է Հայաստանը ծառայեցնել որպես հարթակ՝ ՀՄԿ կարողությունների զարգացման ծրագրերի մշակման և կատարելագործման համար:

ՊԵԿ նախագահը հրավիրել է ՀՄԿ գլխավոր քարտուղարին՝ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում այցելել Հայաստան՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12