Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Տավուշում ներդրումային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է
01/11/2018 10:24
Կիսվել

Տավուշում ներդրումային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

Վերջին շրջանում Տավուշում ներդրումներով հետաքրքրվողների թիվն աննախադեպ մեծ է: Հետաքրքրվողները հիմնականում տարբեր երկրներից հայ գործարարներ են, ովքեր ծնունդով տավուշցիներ են: Ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենի հողում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ ներդրումային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն գործնական ծրագրերը դեռ այնքան էլ շատ չեն: Կան ներդրումային ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են, որոշները քննարկման փուլում են:

Մարզպետը տեղեկացրեց, որ Տավուշում ներդրումային ոլորտի ակտիվացմանը նպաստել է սեպտեմբերին կայացած համաժողովը, որի առաջին արդյունքներն արդեն առկա են:

«Համաժողովից հետո արդեն կա ստորագրված հուշագիր: Դրա համար ես մեկնել եմ Ուկրաինա: Այնտեղ բնակվող իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանը նախատեսում է հիմնել անասնապահական ֆերմա, զուգահեռ ստեղծել կոոպերատիվներ, ֆերմերներին տրամադրել գոճիներ: Գործի համար անհրաժեշտ է 4 հա հողատարածք: Գործարարին մի քանի տարբերակ ենք ներկայացրել: Այժմ ներկայացուցիչը եկել է Տավուշ, հարցը հիմա քննարկման փուլում է»,-ասաց մարզպետը:

Բացի այդ, ևս մեկ գործարար հետաքրքրված է տուրիստական գոտի ստեղծելու ծրագրով: Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ սկսվել է Իջևանում հյուրանոցային ծրագրի իրականացումը: Իջևան քաղաքում մեկ վարչական շենք աճուրդով վաճառվել է՝ պայմանով, որ արագ ներդրումներ կատարվեն: Նախատեսվում է այնտեղ հյուրանոց հիմնել, աշխատանքներն արդեն սկսվել են:

«Ներդրումային հնարավորությունների վերհանման առումով ուսումնասիրություններ են կատարվում տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտներում: Հաջողված օրինակ ունենք թեթև արդյունաբերության ոլորտում: Ինչպես գիտեք, հաջողությամբ գործում է «Տավուշ տեքստիլ»-ը, որը Բերդի տարածաշրջանում ստեղծել է 520 աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Այժմ բանակցություններ ենք վարում գործարարի հետ մյուս գյուղերում փոքր արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ»,-ասաց մարզպետը:

Վահե Ղալումյանն անդրադարձավ 140 հազար դոլար դրամաշնորհին, որի մասին ասվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Տավուշ կատարած այցի ընթացքում: Դրամաշնորհը նախատեսված է տրամադրել Հաղարծին, Թեղուտ համայնքներին, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի հարևանությամբ:

«Անտառների նկատմամբ վերահսկողությունը խստացնելուց հետո բնակչության շրջանում դժգոհություն կար: Այդ դրամաշնորհի նպատակը մարդկանց սեփական գործ ունենալու հնարավորություն տալն է: Այս պահին համայնքներից  հայտեր են ընդունվում, ուսումնասիրվում են, որպեսզի դրամաշնորհը բաժանվի: Հայտերը վերաբերում են անասնապահությանը, հյուրատներ կառուցելուն, ջերմոցներ հիմնելուն»,-հավելեց նա:

Աննա Գզիրյան

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83