Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Հայաստանը բարելավել է դիրքը ՀԲ «Գործարարություն» զեկույցում
01/11/2018 14:55
Կիսվել

Հայաստանը բարելավել է դիրքը ՀԲ «Գործարարություն» զեկույցում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն հոկտեմբերի 31-ին ներկայացրել են ՀԲ «Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից։

Այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն է՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ: Նախկինում հրապարակված վարկանիշում առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված՝ գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են:

2017-2018 թթ. Հայաստանն իրականացրել է գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխում, ինչը համապատասխանում է «Գործարարություն» ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի գրանցած անցյալ ցուցանիշին: Մասնավորապես՝ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը նշանակալի բարելավումներ է ներդրել հետևյալ ոլորտներում:

– Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է՝ տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն:

– Հայաստանն էլեկտրականության ստացումն ավելի արագ է դարձրել՝ էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով նոր ժամկետներ:

– Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ ավելացնելով փոխկապակցված կողմերի միջև գործարքների հրապարակումը, հստակեցնելով սեփականության և վերահսկողության կառուցվածքները և պահանջելով կորպորատիվ ավելի մեծ թափանցիկություն:

– Հայաստանը դյուրացրել է հարկերի վճարումը՝ սահմանելով շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի կանոնների կատարումը դյուրացնող վարչարարական միջոցառումներ:

– Հայաստանում պայմանագրերի կիրարկումը դարձել է ավելի դյուրին՝ փոքր պահանջների պարզեցված ընթացակարգերի և դատական հիմնական դեպքերի համար ժամկետային նորմերի սահմանմամբ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ չնայած գրանցված առաջընթացին՝ կառավարությունը կակտիվացնի ցուցանիշների բարելավմանն ուղղված ջանքերը։

«Մենք մտադիր ենք վարկանիշում միջինից բարձրացնել բոլոր այն ցուցանիշները և ինդիկատորները, որոնք վերաբերում են հարցերի կարգավորմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում մենք ծրագրում ենք այդ ցուցանիշներով ներառվել առնվազն լավագույն տասնյակում»,- նշել է նա։ «Ներկայացված տվյալները մեզ նաև հուշում են, թե ինչպիսի քայլեր ունենք անելու, որ Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրերը դառնան ավելի բարենպաստ՝ հետագա տնտեսական աճի և այն հասարակության շրջանում հավասարաչափ բաշխելու ճանապարհին»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

«Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարություն 2019» զեկույցում բարձրացել է 75.37-ի՝ «Գործարարություն 2018» 73.31-ից», – ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: «Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ «Գործարարություն» զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական և խոստումնալից զարգացում է»:

Ամբողջական զեկույցն ու դրա տվյալների խմբերը հասանելի են www.doingbusiness.org կայքում:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14