Կոնվերս բանկ․ արժեկտրոնների հերթական վճարում
Կոնվերս բանկն իրականացրել է AMCOVSB22ER9 տրանշի պարտատոմսերի արժեկտրոնների վճարում: 34 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց ընդհանուր առմամբ վճարվել է մոտ 84 մլն 35 հզ ՀՀ դրամ:
Կոնվերս բանկը AMCOVSB22ER9 տրանշի պարտատոմսերը տեղաբաշխել է 2017 թ․ մայիսին: Տեղաբաշխված տրանշի պարտատոմսերի ընդհանուր ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար է, պարտատոմսերի շրջանառության ժամետը՝ 24 ամիս, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ տարեկան 5.75%։ Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է: