Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Բիզնես Արմենիա․ 6 ոլորտային և երկրի գրավչությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթ է պատրաստվել
06/11/2018 11:12
Կիսվել

Բիզնես Արմենիա․ 6 ոլորտային և երկրի գրավչությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթ է պատրաստվել

Արտահանման և ներդրումների խթանման նպատակով Բիզնես Արմենիան 6 ոլորտային և երկրի իմիջն ու գրավչությունները ներկայացնող մեկ ընդհանուր մարքեթինգային փաթեթ է պատրաստել։ Նյութերը հրապարակվելու են «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Նյութերն անգլերեն են, առաջին հերթին ուղղված են միջազգային ներդրողներին ու գործարարներին, արտերկրյա հարթակներում հասանելի դարձնելու նպատակ է դրված։

Հայաստանի գրավչությունները կներկայացվեն դեղագործության, Էներեգետիկայի, գյուղմթերքի վերամշակման, տեքստիլ, ՏՏ, ոսկերչության ոլորտների օրինակներով։ Մարքեթինգային փաթեթներն ընդգրկում են տեսանյութ (շուրջ 2 րոպե տևողությամբ), ոլորտային հետազոտություններ, հաջողության պատմություններ, տպագիր նյութեր։

Բիզնես Արմենիան YouTube-յան իր պաշտոնական ալիքում հրապարակել է առաջին տեսանյութը՝ ՏՏ ոլորտի վերաբերյալ https://www.youtube.com/watch?v=VKEwmXrJMlE ։ Տեսանյութը ներկայացնում է մարդկանց, ցուցանիշեր, բիզնեսի արտոնություններն ու պայմանները։

Բիզնես Արմենիայի հետազոտության խմբի ուսումնասիրությամբ, վերջին երեք տարիներին հայաստանյան ՏՏ ոլորտը տարեկան միջինը 38 տոկսով արտահանման աճ է գրանցել, հիմնականում՝ Միացյալ Նահանգներ, Կանադա, Եվրոպա ուղղություններով։ Միայն անցած տարի ոլորտը 338.6 միլիոն դոլարի արտահանում է ապահովել, 150-ից ավելի նորաստեղծ ընկերություն է գրանցվել։

Հաջողության պատմությունների շարքում են «Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի», «Բենիվոյի» և «Սինոփսիս Արմենիայի» օրինակները։

«Սա Հայաստանի ներդրումային և գործարար գրավչությունները ներկայացնելու համապարփակ ու պրոֆեսիոնալ քայլ է։ Փաթեթը չի պարունակում անխտիր բոլոր ցուցանիշերը երկրի վերաբերյալ։ Գլխավոր խնդիրը պոտենցիալ ներդրողներին դեպի «Select Armenia» հարթակ ուղղորդելն է, որտեղ մանրամասն տեղեկատվություն է հրապարակվում Հայաստանի մասին»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։  

«Տեսանյութերի հեղինակային իրավունքները պատկանում են Բիզնես Արմենիային, սակայն մեր երկրի ներդրումային և բիզնես միջավայրի խթանման նպատակով գործարարները, լրատվամիջոցներն ու այլ կազմակերպություններ ազատորեն կարող են այն տարածել, ներկայացնել համաժողովներին ու շնորհանդեսներին»,- նշել է Բիզնես Արմենիայի Մարքեթինգի խմբի ղեկավար Արմեն Ախիյանը։

Աշխատանքները համակարգել է Բիզնես Արմենիայի Մարքեթինգի խումբը, տեսանյութերը պատրաստել է «Դոպինգ» ընկերությունը, որը, գնումների մասին օրենքի պահանջով, ընտրվել է մրցույթով։

«Նկարահանումները կատարվել են շուրջ 4 ամիս, ընդգրկել են ամբողջ Հայաստանը, բոլոր մարզերը, կադրերն արվել են հատուկ այդ տեսահոլովակների համար՝ ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրը»,- նշել է «Դոպինգ» ընկերության ստեղծագործական խմբի ղեկավար Հովհաննես Մարգարյանը։

Ընդհանուր առմամբ, ամբողջ քարոզարշավի համար հատկացվում է 19 միլիոն դրամ բյուջե։ Տեսանյութի հայերեն տեսքտը, ոլորտային հետազոտությունը, հաջողության պատմությունները (https://goo.gl/dX937s)՝ Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքում են և Select Armenia-ի հարթակներում https://goo.gl/ZnaMyu։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9