Բիզնես

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 74.17+1.15 WTI - 70.26+0.82
COMEX:  GOLD - 2636.50-0.61 SILVER - 29.98-1.54
COMEX:  PLATINUM - 935.90-3.15
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.82+0.11 EUR/GBP - 1.0427+0.15
FOREX:  EUR/USD - 1.0427+0.15 GBP/USD - 1.2579+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42992.21-0.77 NASDAQ - 19722.03-1.49
STOCKS US: S&P 500 - 5970.84-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40281.16+1.80 TOPIX - 2801.68+1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 20092.10-0.03 SSEC - 3401.96+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8149.78+0.16 CAC40 - 7355.37+1.00
STOCKS EUR:  DAX - 19984.32+0.68
27/12/2024  CBA:  USD - 396.48+0.30 GBP - 496.79+0.30
27/12/2024  CBA:  EURO - 413.13+1.06
27/12/2024  CBA:  GOLD - 33318.44+25.21 SILVER - 375.79+0.29
Ucom. uCloud ամպային լուծումների գները նվազել են 20%-ով
07/11/2018 14:12
Կիսվել

Ucom. uCloud ամպային լուծումների գները նվազել են 20%-ով

Ucom ընկերության կողմից մեկուկես տարի առաջ կորպորատիվ հաճախորդների համար ներկայացրած uCloud ամպային լուծումներն այսօրվանից կտրամադրվեն առավել մատչելի՝ 20%-ով նվազած գներով։ Մասնավորապես՝ Linux/Unix կամ ազատ հասանելիություն ունեցող ցանկացած օպերացիոն համակարգով ամպային սերվերի ամսական վճարն սկսվում է 4000 դրամից և հասնում մինչև 95 000 դրամ։ Իսկ Windows օպերացիոն համակարգով uCloud-ի ամսական վճարը տատանվում է 18 000 դրամից մինչև 112 000 դրամ։

Նշենք, որ յուրաքանչյուր կորպորատիվ հաճախորդ հնարավորություն ունի կարգավորելու իր կազմակերպության համար ձեռք բերված ամպային սերվերների պարամետրերն ըստ սեփական հայեցողության։ Որոշ պարամետրեր կարգավորվում են սիմվոլիկ լրավճարով։

Հիշեցնենք, որ uCloud-ը թույլ է տալիս ընդհանուր հարթակում մի քանի տեսակի սերվերներ միավորել ու վերջնական օգտագործողներին հաշվարկային ռեսուրսներ տրամադրել վիրտուալ/ առանձնացված սերվերների և ցանցային ենթակառուցվածքների տեսքով (IaaS – Infrastructure as a Service).

«uCloud-ի հիմնական առանձնահատկությունը ռեսուրսների գնման հնարավորությունն է՝ ըստ հաճախորդի կարիքների: Սա նշանակում է, որ կարիք չկա ձեռք բերելու ավելի հզոր ու թանկ սերվեր պարզ խնդիրների լուծման համար: Բացի այդ, հնարավորություն կա հաճախորդին հատկացված սերվերի կարգավորումները դինամիկ կերպով փոփոխելու՝ առանց ամբողջ ծառայության դադարեցման», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող, այնպես էլ ոչ ռեզիդենտ հաճախորդներին:

uCloud ծառայության, ինչպես նաև դրա արժեքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.ucom.am/hy/business կայքում: Ծառայությունը հնարավոր է պատվիրել՝ զանգահարելով (060) 65 77 77 հեռախոսահամարին:

27/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.48
+0.30
Եվրո (EUR)
413.13
+1.06
Ռուբլի (RUR)
3.76
-0.22
Լարի (GEL)
142.11
+0.36
33318.44
+25.21
Արծաթ
375.79
+0.29