ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 30%-ՈՎ
Ճապոնական JISF գործակալության հրապարակած տվյալների համաձայն Ճապոնիայում պողպատի արտահանման ծավալն այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 30,3%-ով, ինչը պայմանավորված է ֆինանսական ճգնաժամի պայմաններում համաշխարհային շուկայում պողպատի պահանջարկի կրճատմամբ: Ապրիլ ամսվա ընթացքում Ճապոնիան արտահանվել է 2,153 մլն տոննա պողպատ: Նշենք նաև, որ հաշվետու ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեա պողպատի արտահանման ծավալը կրճատվել է 87,5%-ով, Թաիլանդ` 63,3%-ով, իսկ ԱՄՆ`52%-ով: JISF գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2008թ. ընթացքում Ճապոնիայում պողպատի արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 1,2%-ով և կազմել 118,7 մլն տոննա: