Պաշտոնական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Նիկոլ Փաշինյան․ Խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնենք թե ոլորտում ինչ ներուժ ունենք
09/11/2018 11:22
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնենք թե ոլորտում ինչ ներուժ ունենք

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՅՅ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որպեսզի ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր ուր գնում եմ, մոտավորապես այս կագի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալնը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործում մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջերս ծանոթացել է սոցիալական մի հարցման, որով պարզվել է, որ «ես հայ եմ» արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ է ունեցել: «21-րդ դարում «ես հայ եմ« արտահայտությունն առաջին հերթին իրեն նույնականացնում է Հայաստանի անկախ պետականության հետ: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, նոր ոգևորություն, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանել ինքն իրեն, զարգանալ, գրավիչ լինել ներդրումների և այնտեղ ապրելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ: «Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ Հայաստանից մեկնածների և վերադարձածների բալանսը պլյուս 13 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ մեր առաջիկա գործունեության ընթացքում այս 13 հազարը կդառնա 130 հազար, 200 հազար, 1 մլն 300 հազար և մենք կունենանք նոր մակարդակի պետություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանն առաջնորդվի հետևյալ կարգախոսով. երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն: Գիտեմ, որ մեր ուժերը մեկտեղելով ի վերջո կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հնարավորություններին, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին:

Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում, ինչը ողջունել է Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանում ստեղծվել են նոր հնարավորություններ և յուրաքանչյուրի ցանկությունից է կախված այդ հնարավորությունը նա կօգտագործի, թե` ոչ: Խոսեմ իմ օրինակի մասին. երբ 1991 թվականին Հայաստանն անկախություն ստացավ, հայտարարվեց, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն: Այդ տարի դպրոցը նոր էի ավարտել և ասում էի հետևյալը. երբ կա խոսքի ազատություն, այն գոյություն չի ունենա, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր չգնան և չվերցնեն այդ հռչակված հնարավորությունը: Նույնը վերաբերվում է Նոր Հայաստանին, երբ ասում ենք` կա բիզնեսի նոր հնարավորություն, ազատություն, այն իրականություն չի լինի, եթե մարդիկ չգնան և չօգտվեն այդ հնարավորությունից, ազատությունից»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը` հավելելով, որ այսօր Հայաստանում որևէ գործունեություն և ներդրում անելու համար չկա ոչ մի խոչընդոտ և ինքը ողջունում ու կարևորում է նմանատիպ բոլոր նախաձեռնությունների իրականացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնի, թե ոլորտում ինչ ներուժ ունենք: «Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցին` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը` մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից, նշում են, որ այնպիսի տպավորություն են ստանում, որ Հայաստանը մի ընտանիք է: Սա է ամենակարևոր փոփոխությունը: Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը: Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հանդիպման մասնակիցներից մեկի` Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երևույթների և դրանց լուծման մասին հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս տարվա ապրիլին մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը և ասել, որ այսպես շարունակել չի կարելի: Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է և իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն: Մեր երկրին հասցվել են վնասներ, և ներքին, և արտաքին քաղաքական միջավայրում: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87