Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայկ Մարության. Ոչ ոք չի կարող զանգել ինձ և ապօրինի շինարարության համար թույլտվություն ուզել
09/11/2018 20:29
Կիսվել

Հայկ Մարության. Ոչ ոք չի կարող զանգել ինձ և ապօրինի շինարարության համար թույլտվություն ուզել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին: Հայկ Մարությանը վստահեցրել է՝ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը կանգնած են ոլորտը կանոնակարգող բոլոր պատասխանատուների կողքին:

«Եթե ապօրինի շինարարություն է և փաստաթուղթ չունի, միանգամից պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա՛ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը:

Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ ոլորտն այսուհետև ամբողջովին համակարգելու է Երևանի գլխավոր ճարտարապետը: Վարչության աշխատակիցներից քաղաքապետի պահանջը հստակ է. պետք է նոր որակ հաղորդել աշխատանքներին ու արագորեն արձագանքել ցանկացած ապօրինության, կանխել այն: Դրան զուգահեռ մայրաքաղաքում պարզեցվելու և հեշտացվելու է շինթույլտվության գործընթացը:

«Մենք կառուցում ենք նորմալ քաղաք, ձևավորում ենք նորմալ հասարակություն և պետություն: Մեր քաղաքի զարգացումն ու կառուցապատումը պետք է լինի միայն օրինական, միևնույն ժամանակ մարդկանց կարող եք իրազեկել, որ մենք շատ դյուրացնելու ենք օրինական ճանապարհով շինարարություն կատարելը»,-նշել է քաղաքապետը:

Կարևորելով վարչության անխափան աշխատանքը՝ Հայկ Մարությանը նշել է, որ այն պետք է քաղաքապետարանի մյուս կառույցների հետ միասին պաշտպանի մայրաքաղաքի՝ միլիոնից ավելի բնակչության շահերը:

«Եթե մի քանի հոգի փորձում են մեր քաղաքացիների իրավունքները խախտել՝ դուք հենց այն վարչությունն եք, որը թույլ չի տալու»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցված առերևույթ ապօրինի շինարարությանը:

«Մինչև վերջ պահանջելու եմ, որ քննություն իրականացվի այս հարցով և քրեական գործ հարուցվի՝ հավանական հանցագործությունը բացահայտելու համար: Բոլոր հնարավոր դեպքերում, որքանով մեզ օրենքը թույլ է տալիս, պետք է այդ մարդուն պատժենք»,- ընդգծել է քաղաքապետը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12