Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎիվաՍել-ՄՏՍ. Շնորհվել է ISO 37001 և ISO 19600 ստանդարտներին համապատասխանության վկայական
12/11/2018 17:34
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Շնորհվել է ISO 37001 և ISO 19600 ստանդարտներին համապատասխանության վկայական

Ռալֆ Յիրիկյան. «Կարևոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը և նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլև այն՝ թե ինչպե՛ս է դա  իրականացվում»։

Առաջին անգամ Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է ISO 37001 և ISO 19600 ստանդարտներին համապատասխանության վկայական

ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկվել է ԿՍՊ զեկույց՝ հիմնված GRI համաշխարհային  ստանդարտների վրա

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր երկարաժամկետ գործունեության արդյունքում արձանագրել է երկու հիմնարար ձեռքբերում, որոնք կարևոր են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար,  իբրև  ընկերություն, և  թե՛ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերության կառավարումը միջազգային  ստանդարտներին  համապատասխանեցնելու առումով:

Այսպես՝ առաջին անգամ Հայաստանում, կոմերցիոն ընկերության կողմից թողարկվել է կորպորատիվ պատասխանատվության տարեկան զեկույց, այս անգամ՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային  հեղինակավոր կառույցի սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության  սոցիալական  ու  բնապահպանական գործունեության  նկարագրությամբ:  Այստեղ  ներկայացված  են  ինստիտուցիոնալ այն հիմքերը, որոնց վրա կառուցված  է ընկերության  գործունեությունը՝ համաձայն Կորպորատիվ պատասխնատվության ISO 26000 համաշխարհային ուղեցույցների: Այդ հիմքերն են՝ տեղեկատվական անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, էներգիայի  չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արևային  էներգիայի օգտագործման շնորհիվ, գործարար էթիկան, համայնքների  զարգացումը, ռիսկերի կառավարման համար նախատեսված համակարգերը, և այլն:

Ամենակարևոր ձեռքբերումը, որ արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առաջին անգամ Հայաստանոմ, դա ընկերությունում ներդրված հակակոռուպցիոն  կառավարման ու կաշառակերության  կանխարգելմանն  ուղղված  համակարգերի համապատասխանությունն է ISO 37001  և  ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրված է ընկերությանը շնորհված վկայականներով՝ «International Compliance Association» մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքնում:

Վերը նշված պարբերական ստուգումները անցնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը, ոչ միայն ուղղված է ռիսկերի վաղ բացահայտմանը, այլև օգնում է կանխարգելել խնդիրները՝ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամերի: Ավելին՝ բիզնեսի տեսանկյունից՝ ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանությունը նաև ռազմավարական միջոց է՝ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային այնպիսի առավելություն պահպանելու համար, որը պարզապես անհնար է կրկնօրինակել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից տարածված տեսաուղերձում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնը, մասնավորապես, նշում է. «ISO 37001 և ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը, ինչպես նաև GRI չափանիշների կիրառումը ԿՍՊ զեկույցում, ոչ թե Հայաստանում գործող  ընկերությունների  համար  իրավական պահանջներ են, այլ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին  համապատասխանելու  ցանկությունն  ու  կամքը»: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի  համար  արդյունավետ  գործունեության  չափանիշը  ոչ  միայն  առաջատար դիրքերն  են  հայաստանյան  շուկայում,  այլև  գործունեության  մեջ  միջազգային  ամենախիստ ստանդարտների,  այստեղ  ուզում  եմ հատուկ  ընդգծել՝ հենց  կամավո՛ր  ներդրումը», – ասում է Ռալֆ Յիրիկյանը:

Լայն  հասարակությանը, հայաստանյան ու միջազգային  փորձագետներին ու ԶԼՄ-ներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն առաջարկում է ծանոթանալ GRI ստանդարտներին  համապատասխան ստեղծված զեկույցին, և ներկայացնել  դիտարկումներ ու առաջարկներ՝  ընկերության գործընթացներն  էլ ավելի  արդյունավետ  դարձնելու  նպատակով:

«Սոցիալապես պատասխանտու լինելու տեսանկյունից կարևոր է ոչ  միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը և նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլև այն, թե ինչպե՛ս է դա իրականացվում», – եզրափակում է Ռալֆ Յիրիկյանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08