Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՊԵԿ․ 2019 թվականին նախատեսվում է սկսել ֆիզիկական անձանց հայտարարագրումը
13/11/2018 17:54
Կիսվել

ՊԵԿ․ 2019 թվականին նախատեսվում է սկսել ֆիզիկական անձանց հայտարարագրումը

Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարելու մշակույթի ձևավորումը. ՊԵԿ-ը 2019 թվականին  նախատեսում է սկսել ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը` ներկայացնելով ՊԵԿ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականին իրականացված աշխատաքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

«Այսօր Պետական եկամուտների կոմիտեն, ունենալով հզոր էլեկտրոնային կառավարման համակարգեր, հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետությունում ձևավորել հարկ  վճարելու մշակույթ: Տարիներ շարունակ հարկերը վճարվել են, այսպես ասած, «ուզած-չուզած», բայց մենք պետք է ձևավորենք մշակույթ: Պետք է հարկ վճարողների համար` սկսած ֆիզիկական անձից մինչև ամենախոշոր կազմակերպություն հասկանալի, պարզ, տրամաբանական լինի ,թե որ հարկը ինչի համար է վճարում»,- ասաց Փաշայանը:

Նրա խոսքով`  առաջին հերթին պետք է հարկ վճարողին հասկանալի և պարզ լինի օրենսդրությունը:

«Այսինքն` հարկ վճարողը պետք է կարողանա կարդալ և հասկանալ, որ օրինակ, այս կամ այն գույքը վաճառելու դեպքում նա պարտավոր է պետությանը վճարել այսքան հարկ, և այդ հարկերը օգտագործվելու են x ուղղություններով»,- նշեց Փաշայանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը  տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը 2019 թվականին  նախատեսում է սկսել ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման գործընթացը, որը հարկ վճարելու մշակույթ կձևավորի Հայաստանում:

«Աշխարհի բոլոր զարգացած երկրներում այդպիսի  համակարգ  ներդրված է: Մինչև այս կարծել ենք, որ ֆիզիկական անձնանց հարկերը բացառապես պետք է վճարվեն հարկ վճարողի կողմից, բայց կարծում ենք, որ այսօրվա մեր տեխնոլոգիաները, էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ կտա ներդնելու այդ համակարգը, ինչպես նաև  մեր բնակչությունը պատրաստ է սկսել հայտարարագրել  հարկերը: Դա նոր մշակույթ կձևավորի Հայաստանում»,- եզրափակեց Փաշայանը:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72